|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսությունը տեղակայված է Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում։ Համալսարանի գույքահարկի գծով պարտքը Վաղարշապատ համայնքին գերազանցում է 12 միլիոն դրամը։
Yerkir.am-ի փոխանցմամբ՝ Ագրարային համալսարանը գույքահարկի գծով պարտավորություն ունի նաև մարզի մեկ այլ՝ Նալբանդյան գյուղի նկատմամբ։ Պարտքը կազմում է շուրջ 1,8 միլիոն դրամ։
Հիշեցնենք, որ այս պարտքերը կուտակվել են 2021 թվականից, երբ համալսարանի ռեկտորն էր Վարդան Ուռուտյանը։ 2023թ․ դեկտեմբերի 25-ից ռեկտորի պարտականությունները կատարում է Հրաչյա Զաքոյանը։