կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-25 08:35
Հասարակություն

Ո՞ւմ է պարտք Բրյուսովի անվան համալսարանը

Ո՞ւմ է պարտք Բրյուսովի անվան համալսարանը
«Հայկական ժամանակը» գրում է. «ՀՀ կառավարության առաջիկա նիստում կքննարկվի ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ներկայացրած առաջարկը, ըստ որի՝ կառավարության պահուստային ֆոնդից 200 միլիոն դրամ է տրամադրվելու Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանին: Այդ գումարը հատկացնելու պաշտոնական պատճառաբանությունը հետևյալն է. համալսարանը «ունի 200 մլն դրամի չափով ֆինանսական պարտավորություն, որը ի վիճակի չէ կատարել, որի արդյունքում հաստատության հետագա բնականոն գործունեությունը անհնար է իրականացնել»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։