|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ուկրաինացի լրագրող Անհար Կոչնեւան, ով երեկ փախել է սիրիացի ապստամբների մոտ գերությունից, Սիրիան կլքի փաստաթղթերի վերականգնումից եւ տեղական իշխանությունների հետ կատարվածի վերաբերյալ զրույցից հետո. Интерфакс-ին հայտնել է Կոչեւնայի բարեկամը:
Ըստ նրա` Ուկրաինայի ԱԳՆ-ն խոստացել է օգնել լրագրողին փաստաթղթերի ձեւակերպման հարցում: Թե կոնկրետ ո՞ւր կգնա Կոչնեւան, նրա բարեկամը չի ճշտել. մայրը Օդեսայում է, երեխան` Մոսկվայում:
Կոչնեւայի բարեկամը նաեւ հավելել է, որ կինն իրեն արդեն համեմատաբար լավ է զգում. նրա առողջական վիճակը վատ էր թերսնման, վատ պայմանների, թերքնության պատճառով: Ի դեպ, Կոչնեւան փախել է ինքնուրույն, նրան ոչ ոք չի օգնել: