Փոխարժեքներ
25 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.97 |
EUR | ⚊ | € 418.48 |
RUB | ⚊ | ₽ 4.072 |
GBP | ⚊ | £ 495.92 |
GEL | ⚊ | ₾ 138.43 |
«Սիրիային մտցրել են պատմական աշխարհաքաղաքական փլուզման մեջ: Սիրիական աշխարհաքաղաքական նովելում դրա գրեթե յուրաքանչյուր մասնակցի համար ճգնաժամի ելքը եւ լուծումը կարող է լինել ամենաանսպասելին: Թեհրանը կարծում է՝ Սիրիայում իրականացվում են վտանգավոր սցենարներ, ինչպիսիք են անկումը, քաղաքացիական պատերազմի վերսկսումը կամ ահաբեկչական խմբավորումների լիակատար վերահսկողությունը: Իր հերթին Իսրայելը հավաստիացնում է՝ «թույլ չեն տա Իրանին օգտագործել Սիրիայում առկա իրավիճակը, որը կարող է ստիպել նրան զենք մատակարարել լիբանանյան Հըզբոլլահին: Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարն ասում է՝ Սիրիայում Իսրայելի համար «լավ կողմ» չկա, չնայած մյուսները կարծում են՝ «Ասադն ավելի նախընտրելի էր Իսրայելի համար, քան ջիհադականները»։ Առայժմ երկրում իրավիճակը շատ հակասական է: Մի կողմից Մոսկվան շփվում է սիրիական ընդդիմության հետ եւ միջոցներ է ձեռնարկում ռուսների անվտանգության համար։ Ռուսաստանի ԱԳՆ-ն դիմել է հակամարտության կողմերին՝ կոչ անելով հրաժրվել բռնության կիրառումից եւ կառավարման բոլոր հարցերը լուծել քաղաքական ճանապարհով: Նախարարությունը հավելել է՝ կապի մեջ է սիրիական ընդդիմությնյ բոլոր խմբակցությունների հետ եւ կոչ է արել հարգել բոլոր ազգությունների եւ աղանդների տեսակետները: Մոսկվան նաեւ կոչ է արել 2254 բանաձեւին համապատասխան համապարփակ քաղաքական գործընթաց սկսել, որը միաձայն ընդունվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից: Իր հերթին Սիրիայում ՄԱԿ-ի բանագնաց Գեյր Պեդերսենը «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին հայտնել է՝ այսպես կոչված «դե ֆակտո իշխանությունների» համար կարեւոր էր հասկացնել, որ նրանք ցանկանում են, որ Սիրիան լինի բոլորի համար: Նա ընդգծել է՝ բոլոր սիրիացիների համար կարեւոր է միավորվել եւ հիմք դնել ապագա Սիրիայի համար, եւ կոչ է արել բոլոր սիրիացիներին առաջնահերթ ուշադրություն դարձնել երկխոսությանը, միասնությանը եւ մարդու իրավունքների հարգմանը:
Ընդդիմության զինված խմբավորումների կողմից արագ հարձակման եւ բնակավայրերի գրավման ֆոնին Սիրիայի քրդերը բանակցությունների մեջ են մտել Իսրայելի հետ, որն աջակցում է Սիրիայում քրդական պետականություն ստեղծելու նախագծին: Քրդական ուժերը տեղակայվել են Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող խոշոր տարածքներում, այդ թվում՝ Դեր Զոր եւ Ալ Հասակա քաղաքներում: Դրուզները սկսեցին նշել իրենց պահանջները։ Բացի այդ, ԱՄՆ-ը կպահպանի ռազմական ներկայությունը Սիրիայի արեւելքում՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի շրջանակներում։ Չորս տարի շարունակ Թուրքիան սառեցրել է իրավիճակը Սիրիայում՝ շարունակելով պայքարել ահաբեկչության դեմ՝ կիրառելով տարբեր այլ մեթոդներ, եւ սիրիական դոսյեի կողմնակիցն այժմ կարող է ուղղակի մարտահրավեր նետել քրդերին, ինչը կասկածի տակ է դնում սիրիական գործողություններում Թուրքիայի ենթադրյալ ռազմավարական ձեռքբերումները։ Այնպես որ, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները խառնել են քարտեզները տարածաշրջանային եւ միջազգային սուբյեկտների մակարդակով, եւ բոլորը պետք է մշակեն նոր եւ համոզիչ պայմանավորվածություններ, որոնք համապատասխանում են իրենց շահերին՝ քաղաքական եւ ռազմական կշռին համապատասխան, որից նրանք այսօր օգտվում են, եւ դրանց քննարկումը կշարունակվի ռեժիմի անկումից հետո՝ դրա այլընտրանքները քննարկելու համար», - ամփոփել է Տարասովը:
Ստանիսլավ Տարասով
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի