կարևոր
541 դիտում, 57 րոպե առաջ - 2026-10-05 13:42
Աշխարհ

44-օրյա պատերազմ․ 6 տարի առաջ՝ այս օրը

44-օրյա պատերազմ․ 6 տարի առաջ՝ այս օրը

44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄ

(6 տարի առաջ՝ այս օրը)

Մինչ հակառակորդը՝ ստեղծելով Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել-Պակիստան ոչ պաշտոնական ռազմաքաղաքական դաշինք, պատերազմի առաջին շաբաթվա ընթացքում փորձում էր նախօրերին կատարված ճեղքումը զարգացնել ռազմաճակատի հարավում և հյուսիսում, 2020 թ. հոկտեմբերի 5-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ընդգծեց ռազմական գործողությունները շտապ դադարեցնելու անհրաժեշտությունը՝ առանց հրապարակայնորեն ներկայացնելու տարածքային զիջումների վերաբերյալ կոնկրետ պայմաններ։ Նույն օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները ևս հանդես եկան անհապաղ և անվերապահ հրադադարի կոչով։ Միաժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ հրադադարի համար անհրաժեշտ է հայկական ուժերի դուրսբերման հստակ ժամանակացույց։

Իսկ, թե դեպքերն ինչպիսի ընթացքի ունեցան հետագա զարգացումներում, թերևս շատերին է հայտնի:

Հոկտեմբերի 5-ին հաջորդեց հոկտեմբերի 16-ին քննարկված հինգ շրջանների վերադարձի տարբերակը, իսկ հետագա օրերին ավելացան այլ պայմաններ ևս, այդ թվում նաև Շուշիի հանձնման վերջնագիրը…

Այո, պատերազմը քաղաքականության շարունակությունն է, իսկ քաղաքականությունը նախընտրում է հեռատեսությունն ու իրավիճակը սթափ գնահատելու կարողությունը…

Աղբյուրը՝ «Գոյամարտ» ֆեյսբուքյան էջից