կարևոր
418 դիտում, 54 րոպե առաջ - 2026-10-05 21:53
Հասարակություն

Երևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավոր

Երևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:40-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Ռոստովյան-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mitsubishi»-ին, ինչի հետևանքով «Mitsubishi»-ի մոտ կանգնած կինը վրարեթի է ենթարկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում «BMW»-ի վարորդը հայտնում էր, որ վթար-վրաերթի պատճառը եղել է «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով վթարային իրավիճակ է ստեղծել, ապա դեպքի վայրից հեռացել։ Այդ տեղեկությունը պարեկներն ու դեպքի վայր ժամանած ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի օրվա պատասխանատու հերթապահ քննիչը պարզում են։