|
Փոխարժեքներ
05 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Իշխող մեծամասնության համար իրենց գործողությունների իրավական հիմքը Ալիևի պահանջներն են։ Այս մասին ԱԺ ամբիոնից նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ տեղի ունեցողը որակելով ազգային դավաճանություն։ Նրա դիտարկմամբ՝ իշխող ուժը գնում է պետականությունը քանդելու ճանապարհով։
Մինասյանը վստահեցրեց, որ Բագրատ Սրբազանի և նրա գլխավորած շարժման հասցեին կեղծ մեղադրանքներ հնչեցնելով, պիտակավորելով շարժումը չեն թուլացնելու։
«Ինչի մասին, որ դուք խոսում եք որպես նպատակ, անում եք ուղիղ հակառակը» ,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։ Նրա խոսքով՝ իշխող ուժը որպես երաշխիք ներկայացնում է այսպես կոչված՝ միջազգային լեգիտիմությունը։ «Ինքներդ արդեն լեգիտիմ չեք։ Ձեր ամբողջ նախընտրական ծրագիրն եք տապալել։ Հիմա էլ բերել եք, արհեստական թեմա եք գցել՝ միջազգային լեգիտիմություն։ Դա որտե՞ղ է արձանագրված։ Միջազգային իրավունքի սկզբունքներում հստակ ասվում է, թե ինչով պետք է շարժվի երկիրը։ Դուք անգամ սրանք եք արհամարհել»։
Մանրամասն՝ տեսանյութում