կարևոր
919 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-11-12 17:35
Աշխարհ

Ռուսաստանը հարվածում է Թուրքիայի աշխարհաքաղաքական նախագծի թույլ օղակին

Ռուսաստանը հարվածում է Թուրքիայի աշխարհաքաղաքական նախագծի թույլ օղակին
Վերջերս տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք այս կամ այն կերպ կապված էին երեք սյուժեների հետ՝ ռուս-թուրքական հարաբերություններ, Թուրքիայի քաղաքականությունը հետխորհրդային տարածքում եւ Անկարայի դիրքորոշումը Ռուսաստանի հետ Արեւմուտքի առճակատման հարցում։ Թերեւս ամենանշանավորը դարձաբ Լավրովի՝ նոյեմբերի 1-ին թուրքական Hürriyet թերթին տված հարցազրույցից մի հատվածը։Այդ հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին հրցրել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ Թուրքիայի միջնորդական դերի եւ ճգնաժամից դուրս գալու Անկարայի ջանքերի գնահատման մասին։ Ինչին հետեւեց պատասխանը

«Գնահատում ենք ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն աջակցելու Թուրքիայի ջանքերը։ Հենց թուրքական կողմը 2022 թ-ի գարնանը ստամբուլյան հարթակ տրամադրեց Կիեւի ներկայացուցիչների հետ խորհրդկցությունների համար, նպաստեց «հացահատիկի գործարքի» կնքմանը։ Ստամբուլյան բանակցությունները «թաղեցին» անգլոսաքսերը՝ Զելենսկուն արգելելով կնքել համաայնագրեր, որոնք կարող էին դադարեցնել ռազմական գործողությունները եւ ապահովել ներգրավված կողմերի շահերի հավասարակշռությունը։ Ռուսաստանը բաց է քաղաքական կարգավորման համար։ Բայց խոսքը պետք է գնա ոչ թե կրակի ժամանակավոր դադարեցման, այլ հակամարտության ավարտի մասին՝ դրա արմատական պատճառները վերացնելու ճանապարհով։ Դրանք ներառում են ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արեւելք, Ռուսաստանի անվտանգության կենսական շահերի համար սպառնալիքների ստեղծում, Կիեւի ռեժիմի կողմից Ուկրաինյի ռուսների եւ ռուսախոս բնակիչների իրավունքների խախտում: Այս պահին խաղաղությունը մեր հակառակորդների պլանների մեջ չի մտնում։ Ուկրաինյի պատասխանն այս տարվա հունիսին նախագահ  Պուտինի առաջ քաշած խաղաղ նախաձեռնությանը Կուրսկի մարզ Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումն էր, այլ սահմանամերձ շրջնների օբյեկտների ուղղությամբ օդային հարձակումները: Վաշինգտոնը եւ նրա դաշնակիցները Կիեւին համակողմանի աջակցություն են ցուցաբերում, քննարկում են արեւմտյան հեռահար հրթիռներ օգտագործելու հնարավորությունը՝ Ռուսասանի խորքերը հարվածներ հասցնելու համար։ Զելենսկին չի չեղարկել Մոսկվայի հետ բանակցություններն արգելող իր հրամանագիրը։ Հազիվ թե նման իրավիճակում հաջողության հասնելու շանս ունեն որեւէ երկրի, այդ թվում՝ Թուրքիայի միջնորդական ջանքերը։ Ցավոք, Անկարան շարունակում է համագործակցությունը Կիեւի ռեժիմի հետ ռազմատեխնիկական ոլորտում։ Թուրքական զենքն Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվում է ոուս զինվորականների եւ խաղաղ քաղաքացիների սպանության համար։ Դա չի կարող տարակուսանք չառաջացնել միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին Թուրքիայի ղեկավարության հայտարարությունների ֆոնին»։

Այլ կերպ ասած՝ դիվանագիտական ձեւով ԱԳ նախարարը նշել է՝ չնայած միջնորդության հայտարարված ցանկությանը, Թուրքիան Ուկրաինայի զինված ուժերի նույնքան հովանավորն է, որքան ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ ՆԱՏՕ-ի այլ երկրներԲացի այդ, Լավրովի պատասխանը հնչեց մի իրադրձությունից ընդամենը մի քանի օր անց, որում ներգրավված էր թուրքական կողմը: Հոկտեմբերի 23-ին թուրքական Baykar Makina ընկերությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 22-ին Ստամբուլում SAHA EXPO 2024 պաշտպանական ցուցահանդեսի ժամանակ համաձայնագիր է ստորագրվել Ուկրաինայի եւ ընկերության միջեւ: Թուրքական կողմից համաձայնագիրը ստորագրել է SAHA Ստամբուլի գլխավոր տնօրեն եւ վարչւթյան նախագահ Հալուք Բայրաքթարը: Կարեւոր է նշել՝ ստորագրման արարողությանը ներկա էին արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան եւ Ռադայի պատգամավոր Մուստաֆա Ջեմիլեւը: Հաղորդվում է նաեւ՝ համաձայնագրի ստորագրումից առաջ Սիբիգան Բայրաքթարից նվեր է ստացել Kizilelma ԱԹՍ-ի մոդել, որը զարդարված է ուկրաինական խորհրդանիշներով: Ինքը՝ Սիբիգան, հոկտեմբերի 23-ին սոցիալական ցացում կատարած գրառման մեջ նույնպես փորձել է ուշադրությունը սեւեռել Ստամբուլի պաշտպանական ցուցահանդեսի վրա:

«SAHA EXPO 2024-ի ընթացքում իմ ներկայությամբ ստորագրվեցին եւս երկու պաշտպանական պայմանագրեր Ուկրաինական եւ թուրքական ընկերությունների միջեւ: Մանրամասները չեմ բացահայտի հասկանալի պատճառներով, բայց վստահ եմ, որ թշնամին ամեն ինչ կզգա, երբ ժամանակը գա»։ Իսկ այն մասին, որ Ստամբուլում համաձայնագիրը չի կարելի դուրս գրել Baykar Makina ընկերության մասնավոր դիրքի վրա, խոսում են Սիբիգիի բանակցությունները։ Ի՞նչ մասնավոր նախաձեռնության մասին կարող է խոսք լինել, եթե Ուկրաինայի ԱԳ նախարարը Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Հալուք Քերքյունի հետ քննարկել է Կիեւի եւ Անկարայի միջեւ պաշտպանական համագործակցության զարգացումը: Իսկ կարելի՞ է մասնավոր նախաձեռնություն անվանել Սիբիգայի եւ Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Սելչուկ Բայրաքթարօղլուի միջեւ պաշտպանական եւ ռազմատեխնիկական ոլորտներում փոխգործակցության հարցերի քննարկումն ու համատեղ նախագծերի իրականացումը։ Իսկ Անկարայի ի՞նչ միջնորդության մասին կարող է խոսք լինել, եթե արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջիրի, Բայրաքթարի եւ TÜBITAK SAGE ընկերության գլխավոր տնօրեն Քեմալ Տոպալոմերի հետ բանակցությունների ժամանակ Սիբիգան քննարկում էր Ուկրաինայի զինված ուժերի զինյալներին կարեւոր սպառազինություն եւ ռազմական տեխնիկա մատակարարելու հնարավրությունը, սիկ Սելչուկ Բայրաքթարի հետ հանդիպման ժամանակ խոսքը գնում էր Ուկրաինայի եւ Թուրքիայի համագործակցության մասին ԱԹՍ-ների մշակման եւ արտադրության ոլորտում։

Ուկրաինական թեման հնչում է նույնիսկ երրորդ երկրների հետ Թուրքիայի ներկայացուցիչների բանակցություններում։ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հոկտեմբերի 22-ին Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ իրենք քննրկել են նաեւ Կիեւի եւ Մոսկվայի միջեւ ռազմական դիմակայությունը՝ չխուսափելով ընդգծել Անկարայի աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականւթյանը եւ ինքնիշխանությանը այն պահին, երբ Ուկրաինայի զինված ուժերի զինյալները փորձում են ամրապնդվել Կուրսկի շրջանում: Իսկ գլխավորն այն է, որ թուրքական կողմը դա քննարկում է ՆԱՏՕ-ի եւ լիմիտրոֆի երկրի՝ Լատվիայի հետ, որը մերձբալթյան մյուս երկրների հետ մեկտեղ աչքի է ընկնում Ռուսաստանի նկատմամբ աճող չարությամբ եւ ագրեսիվությամբ։

Եթե թուրքական կողմը դա քննարկում է ոչ ամենաուժեղ Լատվիայի հետ, ապա ի՞նչ կարելի է ասել համաշխարհային հեգեմոնի մասին։ Հոկտեմբերի 25-ին Ֆիդանի եւ ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի հեռախոսազրույցի ժամանակ նրանք քննարկել են ոչ միայն Գազայի հատվածն ու Լիբանանը, այլեւ ՈւկրաինանԵվ, իհարկե, ահտկանշական է Ֆիդանի այցը Լոնդոն, որտեղ հոկտեմբերի 30-ին նա բանակցություններ է ունեցել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեւիդ Լամմիի հետ։ Այդ բանակցությունների մասին շատ տեղեկություններ չկան։ Հայտնի է՝ երկու նախարարներն էլ քննարկել են առեւտրային համագործակցությունը։ Հաղորդվում է նաեւ, որ բանակցությունների ընթացքում նրանք քննարկել են Թուրքիայի կողմից 40  Eurofighter կործանիչների ձեռքբերումը: Մեծ Բրիտանիան գլխավորում է կոնսորցիումը, որի մեջ մտնում են Գերմանիան, Իսպանիան եւ Իտալիան՝ կործանիչ արտադրող երկրները։ Կործանիչներ ձեռք բերելու համար Թուրքիան պետք է համաձայնություն ստանա արտադրող բոլոր 4 երկրներից։

Բացի այդ, Լամին եւ Ֆիդանը քննարկել են ինչպես Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի դիմակայությունը, այնպես էլ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ռազմական գործողությունները: Իսկ եթե հիշենք, որ Մեծ Բրիտանիան ոչ միայն ձախողեց բանակցությունները Ստամբուլում 2022ին, այլեւ հանդիսանում էր Կուրսկի մարզ Ուկրաինայի զինված ուժերի ներխուժման կազմակերպիչներից մեկը, ապա պատկեր է ուրվագծվում, երբ Թուրքիան, ելնելով իր շահերից, ջանում է իր հովանավոր դաշնակից Մեծ Բրիտանիայի հետ միասին անել ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը չկարողանա ուժեղացնել իր դիրքերը հետխորհրդային տարածքում։ Իսկ Ուկրաինան հետխորհրդային տարածքի ամենաթեժ կետն է։ Եվ այնպես է ստացվել, որ նոյեմբերի 3-ին Լոնդոնում կայացած հանդիպումից հետո Hürriyet թերթում հրապարակվել է Ֆիդանի հետ հարցազրույցը, որում նա հայտարարել է․»Մենք հատուկ հարաբերույուններ ունենք երկու կողմերի հետ։ Մենք պատրաստ ենք լսել նրանցից յուրաքանչյուրին։ Սակայն բարեկամը դառը ճշմարտությունն է ասում: Դա հենց այն է, ինչ մենք անում ենք: Անհրաժեշտ է հակամարտության արդարացի լուծում գտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Երկու կողմերի հոգնածությունը կարող է հանգեցնել նոր իրավիճակի 2025ին։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»։

«Ուկրաինայի տարածքային ամբողջականության» մասին արտահայտությունից հետո պարզ է դառնում՝ Ֆիդանը հույս ունի, որ 2025ին կհոգնի առաջին հերթին Ռուսաստանը, որը, չնայած պատժամջոցներին եւ արեւմտյան կոալիցիայի գործողություններին, մարտերով տարածքներ է ազատագրում Կուրսկի մարզում, Դոնբասում եւ Խարկովի մարզում։ Եվ Թուրքիայի ներկայիս արտգործնախարարի հույսը, որը նախկինում գլխավորում էր հետախուզությունը, նույնպես հասկանալի է։

Միաժամանակ Անկարան կարող է ամրապնդել իր ազդեցությունը Անդրկովկասում եւ Միջին Ասիայում թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների միջոցով։ Այնուամենայնիվ, եթե Ռուսաստանը կարողանա զրկել ուզուրպատոր Զելենսկուն դեպի Սեւ ծով ելքից, ապա Անկարայի երազանքները հետխորհրդային տարածքի զգալի մասում անբաժան գերիշխանության մասին կդառնան անիրականանալի։ Ի տարբերություն Ուկրաինայի՝ Ղազախստանն ու Ադրբեջանը կայացած ազգային պետություններ են։ Նրանց բնակիչները կարող են չսիրել Ռուսաստանին եւ նայել Թուրքիայի կողմը, աբյց ահա թե ինչ կարելի է հաստատ ասել, որ ի տարբերություն ուկրաինացիների, նրանք կարիք չունեն ապացուցելու՝  ինչու ադրբեջանցիները/ղազախները ռուս չեն։ Այս երկրները նույնպես նախադրյալներ չունեն Ռուսաստանի հետ ռազմական բախումների համար։ Իհարկե, որոշակի ռիսկ կար, երբ ռուս խաղաղապահները Ղարաբաղում էին։ Սակայն այստեղ էլ Ռուսաստանի հանդեպ ատելությունից կուրացած ամերիկացի եւ բրիտանացի ստրատեգները սխալվեցին։ Նրանք կարծում էին, որ Երեւանից եւ Բաքվից տեղեկատվական գրոհներով ռուս խաղաղապահներին դուրս մղելով՝ վնաս կհասցնեն Ռուսաստանի անվտանգությանը։ Իրականում, Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերումը դրական դինամիկա բերեց ռուս-ադրբեջանական հարաբերություններում եւ վերացրեց Բաքվի եւ Մոսկվայի միջեւ զինված բախումների հողը։ Իսկ չէ՞ որ Վաշինգտոնում, Լոնդոնում եւ Անկարայում ակնհայտորեն կցանկանային՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունները լարված լինեին…

Իսկ եթե Ռուսաստանը հարեւան Ադրբեջանի եւ Ղազախստանի հետ բախումների առիթներ չունի, ապա ի՞նչ կարելի է ասել Ուզբեկստանի եւ Ղրղզստանի մասին, որոնց հետ Ռուսաստանն ընդհանրպես ընդհանուր սահման չունի։ Այդ պատճառով միայն Ուկրաինան է թույլ օղակ Թուրքիայի աշխարհաքաղաքական նախագծում, որը դեռեւս 1990-ական թվականներից աջակցում էր Ղրիմի թաթար ծայրահեղականներին՝ հույս ունենալով նրանց օգնությամբ վերջ տալ Ղրիմում ռուսական ազդեցությանը։ Ինքնություն կառուցելով Ռուսաստանի հետ Ազգային անտագոնիզմի վրա եւ դաշնակիցներ փնտրելով նրանց մեջ, ովքեր բացասական հույզեր են ապրում «Ռուսական աշխարհ» արտահայտությամբ (իսկ դրանց թվին են պատկանում նաեւ սլավոնական երկրները՝ Չեխիան, Լեհաստանը եւ Խորվաթիան), Ուկրաինան, որը պաշտպանում էր Ղրիմի թաթար ծայրահեղականներին, դարձավ թուրքական աշխարհաքաղաքական նախագծի մի մասը։ Ոչ Ֆիդանը, ոչ Էրդողանը չեն խոստովանում, որ ռուսական դրոշը Դոնեցկի, Մարիուպոլի եւ Ուգլեդարի վրա Թուրքիայում մերժում է առաջացնում։ Թուրք ստրատեգները կնախընտրեին, որ Ռուսաստանը հանգիստ նայեր Ուկրաինայի կողմից Մինսկի համաձայնագրերի չկատարմանը եւ Ուկրաինայի զինված ուժերի բլիցկրիգի նախապատրաստմանը ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի դեմ։ Բայց Ռուսաստանը չթողեց իր սեփականըԻսկ Անկարան որոշել է ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ ռազմական օգնություն ցուցաբերել նրանց, ովքեր որոշել են իրենց կյանքը ծառայեցնել Արեւմուտքին Ռուսաստանի դեմ պայքարում։ Ահա եւ ստացվեց, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի պլացդարմի հետ միասին Ռուսաստանը սեփական գոյատեւման համար հարվածում է Թուրքիայի աշխարհաքաղաքական նախագծի թույլ օղակին։

 

Պյոտր Մակեդոնցեւ

Աղբյուրը՝ eadaily.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի