կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-26 16:37
Հասարակություն

Նոր հարկատեսակի մասին օրենքը հարվածում է լրատվամիջոցներին

Նոր հարկատեսակի մասին օրենքը հարվածում է լրատվամիջոցներին

2012 թվականի դեկտեմբերի 19-ից ուժի մեջ մտած նոր հարկատեսակը դժգոհություններ է առաջացրել փոքր և միջին բիզնեսի, այդ թվում ԶԼՄ-ների ներկայացուցիչների շրջանում, որոնք եռամսյակը մեկ իրացումից պետք է վճարեն 3.5% հարկ, իսկ եկամուտներից` 5%:

 

«Մինչ օրենքի ընդունումը հարկ էինք վճարում իրացումից, որը կազմում էր 1 կամ 2%, բայց հիմա վճարում ենք նաև գովազդային եկամուտներից: Այն թերթերը, որոնց տպաքանակը մեծ է, կարելի է ասել` չեն տուժում, իսկ փոքր տպաքանակ ունեցող թերթերը, որոնք նաև ունեն կայքեր, տուժում են ավելի շատ, քանի որ կրկնակի հարկման արդյունքում 5% էլ գանձվում է գովազդների համար: Այս ամենը արվում է համացանցից օգտվողների թիվը քչացնելու նպատակով, բայց դա անիմաստ է, որովհետև հիմա ամեն ինչ կապված է հենց համացանցի հետ: Նաև արվում է հարկային մեծ հոսքեր ապահովելու համար: Մի քանի ամսից պետք է բարձրացվեն աշխատավարձերն ու թոշակները, դա փորձում են անել մեր հաշվին»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց «Ժողովուրդ» թերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը: