կարևոր
292 դիտում, 5 ժամ առաջ - 2025-10-17 15:03
Քաղաքական

Նախընտրական Հայաստան․ կլինե՞ն կոնսոլիդացիաներ, թե՞ յուրաքանչյուրն «իր ձեւով»

Նախընտրական Հայաստան․ կլինե՞ն կոնսոլիդացիաներ, թե՞ յուրաքանչյուրն «իր ձեւով»
Հայաստանում խորհրդարանական ընտրություններին մնացել է ութ ամսից էլ քիչ ժամանակ, եւ դրանց մոտենալուն զուգընթաց անդրկովկասյան հանրապետության քաղաքական ուժերը սկսում են նախընտրական դաշինքներին անդամակցելու առաջին նշանները ցույց տալ: «Լուսավոր Հայաստան» կուսակցւոթյան առաջնորդ, Նիկոլ Փաշինյանի նախկին քաղաքական համախոհ Էդմոն Մարուքյանը օրերս չբացառեց ռուս միլիարդատեր Սամվել Կարապետյանի գլխավորած «մեր ձեւով» շարժման հետ համագործակցությունը: Հայտնի է դարձել՝ առաջիկա ընտրարշավին նրա մասնակցության հայտի հետ քաղաքկան միավորման ստեղծումը Կարապետյանի համախոհները նախատեսում են 2026 թ-ի սկզբին։ «Շփումներ կան «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հետ։ Մի բան կարող եմ ասել՝ երբ քաղաքական ուժ ձեւավորվի, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի խոսել այդ մասին։ Եղել են նաեւ բազմաթիվ հարցազրույցներ, որոնցում ես չեմ բացառել համագործակցությունը Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի հետ», - նշելէ Մարուքյանը։

Իր հիշատակած Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի եղբորորդին, լրագրողների հետ զրույցում ասել է՝ ապագա կուսակցության՝ ընտրությոններին մասնակցելու հարցը կոնսոլիդացիոն լայն հարթակում այս պահին քննարկվում է: Մինչդեռ Կարապետյանի թիմում բացառում են Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի քաղաքական միավորումների հետ դաշինքների մեջ մտնելու հնարավորությունը:

Նման դիրքորոշումը հասկանալի է, բայց միաժամանակ հղի է գլխավոր ընդդիմադիր ուժերի նախընտրական սխալ հաշվարկով։ Վերջին հարցումների համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի (երկրի խորհրդարանի ներկայիս գումարման թվով երկրորդ խմբակցությունն ունի) եւ Սամվել Կարապետյանի «Մեր ձեւով» շարժման գումարային վարկանիշը գերազանցում է հայ ընտրողի քվեն շահած Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն։ Եթե գործող կառավարության ղեկավարի հիմնական ընդդիմախոսները ընտրություններին գնան առանձին ընտրացուցակներով, դա կվկայի ընդդիմության ճամբարում մասնատման մասին՝ ձայների զգալի մասը կորցնելու զուգակցված ռիսկով։ Նույնիսկ նման ձայների միայն ցրման, բայց ոչ «արտահոսքի» դեպքում ընդդիմադիր տրամադրված հայ ընտրողը որոշակիորեն ապակողմնորոշվելու է։

«Հայաստան» եւ «Մեր ձեւով» դաշինքը, հավանաբար, կձեւավորվի ընտրությունների արդյունքներով եւ ոչ ընտրարշավի ընթացքում։ Եթե, իհարկե, նրանց առանձին-առանձին հավաքած ձայները հնարավորություն տան իրենց արդյունքների միավորմամբ հասնել խորհրդարանական մեծամասնության ձեւավորմանը եւ իշխանությունից հետ մղել քպ-ին։

Ինչո՞ւ Կարապետյանն անարդյունավետ համարեց Հանրապետության երկու նախկին նախագահների հետ նախընտրական կոնսոլիդացիան: Հայաստանի նախկին իշխող Հանրապետակն կուսակցութայն (ՀՀԿ) մինչ այժմ ղեկավար համարվող Սերժ Սարգսյանի պարագայում բարձրացված հարցի պատասխանը բավականին պարզ է: ՀՀԿ-ի եւ հատկապես անձամբ Սարգսյանի մոտ խիստ բարձր է հակավարկանիշը, որը փաստացի «խեղդելու» է իրենց հետ կոալիցիոն ցանկացած պոտենցիալ գործընկերոջ։  Քոչարյանի «Հայաստանի» հետ մի քիչ այլ պատմություն է։ Սակայն այստեղ էլ, կարելի է հասկանալ, Կարապետյանը ձգտում է նվազագույնի հասցնել կամ ընդհանրապես բացառել հեղինակության ենթադրյալ վնասը՝ ընտրություններից առաջ երկրի երկրորդ նախագահի հետ ուժերը միավորելու սցենարի դեպքում։ «Մեր ձեւով» շարժումը փորձում է իր համար ստեղծել երրորդ ուժ՝ ներկայիս իշխանությանը եւ «նախկիններին» այլընտրանքային կերպար, ուստի խուսափում է վերջիններիս հետ ցանկացած ասոցացումից։

Մինչ Էդմոն Մարուքյանը հաստատում է Սամվել Կարապետյանի թիմի հետ որոշ շփումներ եւ չի բացառում համագործակցությունը «Մեր ձեւոցի» հետ, երկրի առաջին նախագահ ԼՏՊ-ի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) գործընկերության հարցը մնում է բաց։ Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի  այս հարցի վերաբերյալ հարցին՝ ՀԱԿ փոխնախագահ լլեւոն զուրաբյանը նշել է. «Մենք կհամագործակցենք ցանկացած ողջամիտ եւ իրատեսորեն մտածող քաղաքական ուժի հետ, որը կընդունի իրական աշխարհի կառուցման մեր մոտեցումները (Ադրբեջանի հետ), թալանածը վերադարձնելու, Հայաստանը տանելու է զարգացման իրական ուղու վրա եւ հանդես է գալու մեր պատմկան եւ մշակութային ինքնության պահպանման օգտին»:

Բացառելով Հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահների հետ կոնսոլիդացիան՝ Սամվել Կարապետյանի թիմում, այնուամենայնիվ, թույլ են տալիս իրենց ծրագրերում ներգրավել հայկական մեդիա տարածքի համար նկատելի որոշ անձանց Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի քաղաքական միավորումներից։ Այսպես, տեղացի մեկնաբաններն ուշադրություն են դարձրել, որ անցած շաբաթվա վերջին տեղի ունեցած «մեր ձեւով» շարժման անդամների հաշվետու ժողովին ներկա է եղել Քոչարյանի երբեմնի թիմակից, «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր իրավաբան Արամ Վարդեւանյանը: «Մենք չենք ասել, որ ընտրությունների չենք գնալու այդ ուժերի որեւէ ներկայացուցչի հետ։ Միշտ հայտարարել ենք՝մեծ փորձ ունեցող եւ մաքուր ձեռքերով ցանկացած պրոֆեսիոնալ կարող է միանալ մեզ, եւ մենք առաջ ենք շարժվելու», - ընդգծել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Մինչ Սամվել Կարապետյանի շարժումը բանակցություններ է վարում «մաքուր ձեռքերով պրոֆեսիոնալների» հետ, մեկ այլ խոշոր գործարար, բայց արդեն «հայկական գրանցում»ունեցող Գագիկ Ծառուկյանը քննարկումներ է նախաձեռնել հասարակական - քաղաքական ուժերի հետ ընտրություններին ընդառաջ: «Բարգավաճ Հայաստան» կուսկցության առաջնորդը հայտարարել՝ է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Առաջարկ Հայաստանին» ծրագրով: «Տարբեր մասնագետների հետ մտածումքննարկում, շփվում։Այսօր Հայաստանում չկա ոչ մի մարդ, ոչ մի կուսակցություն, որը կարող է մեր երկիրը դուրս բերել այս վիճակից։ Պետք է լինի քննարկում, համախմբում։ Պարտադիր չէ՝ կուսակցության անդամներ լինեն, բայց մարդը պետք է լինի տվյալ ոլորտի ներկայացուցիչ, արդյունավետ, բանիմաց, ցանկացող, որ իր երկիրը լինի լավ, հզոր, անկախ, ուժեղ, որ ժողովուրդը լինի հարուստ: Ծրագիրը (առաջարկ Հայաստանին) պետք է ուսումնասիրի մեր երկրի ներուժն այսօր, մեր ժողովրդի հնարավորությունները», - ասել է Ծառուկյանը։ 2025 թ-ի մայիսին ԲՀԿ առաջնորդը հայտարարել էր՝ չի հավակնում Հայաստանի վարչապետի պաշտոնին, իսկ իր «գլխավոր նպատակն այն է, որ իմ երկիրն ուժեղ լինի»։ Մեկ այլ ընդդիմադիր «Ժողովրդավարական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցն արդեն հայտարարել է «առաջարկ Հայաստանին» ծրագրին միանալու մասին: Բացի այդ, անցած երկուշաբթի Սուրենյանցը հայտնել էր՝ իր կուսակցությունը մտադիր է խորհրդարանական ընտրություններին մասնակցել Ծառուկյանի ԲՀԿ-ի հետ միասին՝ հիշեցնելով, որ իր եւ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժերն արդեն ունեն նման համագործակցության փորձ: 2021-2026-ականների ՏԻՄ ընտրություններում «Ժողովրդավարական այլընտրանքը» եւ «Բարգավաճ Հայաստանը» ձեւավորել են ինստիտուցիոնալ դաշինք եւ համատեղ մասնակցել հանրապետության մի շարք համայնքներում անցկացվող ընտրարշավներին:

Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 7-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կիսվել է կանխատեսմամբ, որն այսօրվա տեսանկյունից գործնականում իրագործվելու բոլոր շանսերն ունի: «Հայաստան» դաշինքի առաջնորդի խոսքով՝ նոր գումարման խորհրդարան կանցնեն երկու ընդդիմադիր ուժեր՝ իր քաղաքական միավորումը եւ ապագա կուսակցությունը՝ «Իր ձեւովը»: Նախկին նախագահը Հանրապետության օրենսդիր մարմնի հաջորդ կազմում տեսնում է նաեւ Նիկոլ Փաշինյանին։ Ավելին, Քոչարյանը մեկ շաբաթ առաջ վստահություն էր հայտնել, որ 2026 թ-ի հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների արդյունքներով Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը «ձգտում է զրոյի»։ Ինչ վերաբերում է ընտրարշավին «Հայաստան» դաշինքի մասնակցության ձեւաչափին, նախկին նախագահը հայտնել է՝ այդ հարցը դեռեւս չի քննարկվել եւ համապատասխան որոշում կկայացվի հաջորդ տարվա հունվար - փետրվար հատվածում:

«Եռակուսակցական» խորհրդարանի վերարտադրման հավանականությունը, երբ «Պատիվ ունեմ» խմբակցության տեղը (ստեղծվել է Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն, թվով երրորդ պատգամավորական խումբը գործող ԱԺ-ում) կզբաղեցնի Սամվել Կարապետյանի «Մեր ձեւով»ը ամենայն հավանականությամբ, էականորեն ավելի մեծ ներկայացուցչակնությամբ, քան այժմ ունեն երրորդ նախագահի համախոհները, բավական մեծ է։ Բայց ընտրությունների գլխավոր հարցը եւ փաստացի դրանց հիմնական ինտրիգը քպ-ի՝ 50% + 1 ձայն հավաքելու ունակությունն է, որպեսզի 2018 թ-ի «թավշյա հեղափոխությունից» հետո երրորդ անգամ ինքնուրույն ձեւավորի կառավարոթյուն:

քպ-ի նման հաջողությանը մեծ դժվարությամբ է պատկերովում, թեեւ Նիկոլ Փաշինյանի մերձավոր թիմակիցներն արդեն աչքի են ընկել ընտրություններում «մոտալուտ» հաղթանակի եւ ընտրողների բաղձալի ձայների մեծամասնությւնը ստանալու լավատեսական կանխատեսումներով։ Նման լավատեսությունն ակնհայտորեն ուռճացված է թվում, նըդ որում՝ գիտակցաբար. ընտրողին ներշնչել սեփական հաղթանակի անայլընտրանքայնությունը։ Իշխող կուսկցությունը չի պատրաստվում որեւէ մեկի հետ մտնել նախընտրական դաշինքների մեջ, բայց գործերի նման վիճակը չի որոշվում արժանի գործընկերոջ բացակայությամբ: քպ-ն ստիպված է միայնակ խաղալ, քանի որ Նիկոլ Փաշինյանի մոտակա քաղաքական դաշնակիցները՝ ի դեմս մի բուռ արեւմտամետ քաղաքական ուժերի, կարող են նրա համար ավելի շատ բալաստ դառնալ, այլ ոչ թե ձայների ներհոսք ապահովել, որպեսզի արդյունքը միասնաբար հասնի 50% + 1 քվե նշաձողին։ Իսկ ընդդիմադիր թեւում ուժերի համախմբումը, մեր տեսանկյունից, վճռականորեն կախված է լինելու խոշորագույն խաղացողների կողմից ներգրավված ֆինանսական եւ ստատուսային խթաններից։ Հայ քաղաքական իրականութայն մեջ փոքր կուսակցությունները միշտ էլ ձգտում են դեպի իրենց ավելի պատկառելի «մերձավորները»՝ ապրուստի միջոցներ եւ խորհրդարանում ու կառավարությունում հնարավոր պաշտոններ փնտրելով: Բացառություն չեն լինի նաեւ 2026ի ընտրությունները՝ հատկապես հաշվի առնելով հասրակական-քաղաքական դաշտում «Մեր ձեւով» շարժման/կուսակցության հայտնվելը։

 

Վյաչեսլավ Միխայլով

Աղբյուրը՝ eadaily.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի