|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.35 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1274 |
| GBP | ⚊ | £ 495.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.22 |
Սիրիայի հիմնական ընդդիմությունն այսօր հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի աջակցությամբ անցկացվելիք խաղաղ բանակցություններին: Այդ հայտարարությունը անսպասելի էր, քանի որ շաբաթվա ընթացքում Ստամբուլում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի վարած բանակցություններում փորձում էին միասնական որոշման հանգել, որ հաշտություն ձեռք բերվեր Սիրիայի կառավարության ու ընդդիմության միջեւ հաջորդ ամիս Ժնեւում անցկացվելիք խորհրդաժողովում. տեղեկացնում է mignews.com-ը:
Ի դեպ, ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը սիրիական ընդդիմությանը մեղադրել էր խաղաղ բանակցություններին խոչընդոտելու մեջ: «Տպավորություն է ստեղծվում, որ ազգային կոալիցիան եւ դրա տարածաշրջանային հովանավորները ամեն ինչ անում են, որ թույլ չտան քաղաքական գործընթացի սկիզբը եւ բոլոր միջոցներով, ներառյալ` Արեւմուտքի հանրային կարծիքի անպատասխանատու մշակմամբ, հասնել ռազմական ինտերվենցիայի»,- ասել է նա:
Նշենք նաեւ, որ Սիրիայի իշխանությունները համաձայնել էին մասնակցել խաղաղ բանակցություններին: