Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ նախագահ Թրամփի սպառնալիքները` Իրանը ոչնչնացնելու վերաբերյալ անվանել է անօրինական: Այս մասին գրում է РИА Новости-ն: «Իրանի ցանկացած հարձակում «ամերիկյան ինչ-որ բանի վրա» պատասխան կստանա մեր կողմից հուժկու հարվածով: Մեծամասամբ հուժկու հարվածը կնշանակի նաև ոչնչացում»,- գրել է Թրամփը իր թվիթերյան էջում:
«Այս հայտարարությունը վկայում է , որ ԱՄՆ մտադրությունները անօրինական են: ԱՄՆ-ը այն վիճակում չէ, որ կարողանա Իրանին ոչնչացնել : Նրանք չունեն ոչ մի հնարավորություն, բացի արգելված զենքի կիրառումը»,- հայտարարել է Զարիֆը: Իրանի ԱԳՆ ղեկավարը ասել է, որ Թրամփը պետք է գիտակցի, որ սա 18-րդ դարը չէ, և գոյություն ունի ՄԱԿ-ի կանոնադրություն, ուստի ուժի կիրառման սպառնալիքը համարվում է անօրինական: