|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.35 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1274 |
| GBP | ⚊ | £ 495.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.22 |
Ադրբեջանի չի հրաժարվի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններից. այսօր, ըստ ադրբեջանական Trend գործակալության, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Ես տեղեկություններ չունեմ Հայաստանի եւ Ադրբեջանի հաջորդ հանդիպման մասին: Այդ մասին տեղեկացել եմ մամուլից: Կարող եմ հաստատել, որ Ադրբեջանը պատրաստ է շարունակել բանակցությունները»,- ասել է նա:
Նախարարի խոսքերով` այսօրվա դրությամբ շատ բան է արվել խաղաղ գործընթացում: «Ես չեմ ցանկանում, որ որեւէ մեկը քարոզչությամբ զբաղվի` հայտարարելով, թե Ադրբեջանը հրաժարվում է բանակցություններից: Կարգավորումը պետք է կատարվի փուլերով` Մադրիդյան սկզբունքների հիման վրա»,- ասել է Մամեդյարովը:
Նա համոզմունք է հայտնել, որ կգա ժամանակը եւ «հայկական զորքերը դուրս կբերվեն Ադրբեջանի օկուպացված տարածքներից»: