կարևոր
5032 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-11 15:13
Քաղաքական

Տեղ համայնք ներխուժած ադրբեջանցիների հետ բանակցություններից նորություն չկա, նրանք ՀՀ տարածքում են

Տեղ համայնք ներխուժած ադրբեջանցիների հետ բանակցություններից նորություն չկա, նրանք ՀՀ տարածքում են

Սյունիքի մարզի Տեղ համայնք ներխուժած ադրբեջանցիների հետքաշման վերաբերյալ բանակցություններից դեռ դրական որևէ բան չկա հայկական կողմի համար․ Ադրբեջանի զինծառայողները շարունակում են մնալ Հայաստանի սուվերեն տարածքում։ Այս մասին 24News-ին ասաց աղբյուրը, որն անանուն մնաց։

Հայաստանի իրավապահ մարմինները՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ու ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը թույլ չեն տալիս բնակիչներին մոտենալ իրենց վարելահողերին, արտերին։

«Որևէ դրական նորություն չկա բանակցություններից, ադրբեջանցիները նույն տեղում են»,- հավելեց 24News-ի աղբյուրը։

Մարտի 30-ին Ադրբեջանի զինվորականները ներխուժել են Հայաստանի Սյունիքի մարզի Տեղ համայնքի տարածք ու ամրացել տեղի բնակչությանը պատկանող հողերում՝ վրաններ խփելով, խրամատներ փորելով ու մարտական դիրքեր տեղակայելով։ Տեղ գյուղում ադրբեջանական զորքերի առաջխաղացման հաջորդ օրը ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ: Հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել: