Փոխարժեքներ
02 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.64 |
EUR | ⚊ | € 416.82 |
RUB | ⚊ | ₽ 3.66 |
GBP | ⚊ | £ 500.84 |
GEL | ⚊ | ₾ 141.07 |
ԱԺ-ում ընթանում է 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը։ Անդրադառնալով արտաքին պարտքին՝ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը մի շարք հարցեր ուղղեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին՝ նկատելով, որ 2025 թվականին նորածնից մինչև ծերունի շուրջ 12 հազար դրամ պետք է վճարեն պետական պարտքի համար։
Արծվիկ Մինասյանը հետաքրքվեց նաև՝ նոր մանկապարտեզներն ու դպրոցները արտաքին միջոցների հաշվի՞ն են կառուցվում․ «Չեք նշում, որ դպրոցների և մանկապարտեզների կառուցումն իրականացվում է արտաքին պարտքի հաշվին՝ այն դնելով բոլոր սերունդների ուսերին»,- ասաց Մինասյանը։ Նախարարը հակադարձեց՝ պատասխանելով․ «Մի ծրագիր ունենք, որ իրականացվում է վարկային միջոցներով, դա Ասիական զարգացման բանկի հետ դպրոցների սեյսմիկ շինարարության ծրագիրն է։ Մնացած դպրոցները կառուցվում են սեփական եկամուտների հաշվին, բայց կա դեֆիցիտ, որով ֆինանսավորում են այդ սեփական եկամուտները։ Դեֆիցիտը նրա համար է, որպեսզի ֆինանսավորենք կապիտալ ծախսերը, ինչը կարևոր ներդրում է մեր ապագայի համար»,-ասաց նախարարը։
«Տպավորություն է, որ կառավարության «քրտնաջան աշխատանքի» հաշվին են կառուցվում դպրոցներն ու մանկապարտեզները, ոչ թե՝արտաքին պարտքի հաշվին, որը մեր սերունդների ուսերին է ծանրանալու»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։