Միասին կարող ենք
կարևոր
1522 դիտում, 1 տարի առաջ - 2024-11-11 13:09
Հասարակություն

Երևան քաղաքի 9%-ոց «իշխանության» հերթական (ձեռքբերումը). Երևանի ավագանու անդամ

Երևան քաղաքի 9%-ոց «իշխանության» հերթական (ձեռքբերումը). Երևանի ավագանու անդամ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երևան քաղաքի 9%-ոց «իշխանության» հերթական (ձեռքբերումը)։

Քաղաքապետարանը 2024թ-ին ձեռք է բերել 39մլն 950.000դրամի կամ շուրջ 103.000$-ին համարժեք ՑԱԽԱՎԵԼ։

Երևան քաղաքն այս պահին «մաքրում» են նմանատիպ նորամուծություններով, ինքնաշեն ու ինքնատիպ աղբատար (կալյասկաներով) ու մի երկու ճյուղ իրար ամրացված «ցախավելներով»։

Երևանը վերածել են սեփական բոստանի, ով ինչքան հասցնում, էնքան «բերքահավաք» է անում…»: