կարևոր
520 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-11-11 12:38
Հասարակություն

Բյուջետավորման ժամանակ դուք պարտավոր եք բյուջետային ծախսի նվազագույն ակնկալվող արդյունք ունենաք․ Ավետիսյանը՝ Մխիթար Հայրապետյանին

«Պետությունը  զիջում է հարկերով և պետական բյուջեից տալիս է աջակցություն, ինչքանո՞վ է դա ծախսարդյունավետ։ Այն գումարները, որ մենք նախատեսում ենք բարձր տեխնելոգիական ոլորտի պետական աջակցության մասին կոնկրետ ձեռնարկությունների, դրանք պետք է լինեն արդյունքային չափելի»,- այս մասին ԱԺ  հանձնաժողովում ասաց Թադևոս Ավետիսյանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ Մխիթար Հայրապետյանին։
«Ծրագրային բյուջետավորման ժամանակ դուք պարտավոր եք ցանկացած բյուջետային ծախսի գոնե նվազագույն ակնկալվող արդյուք ունենաք, դուք որպես լիազոր մարմին մի շարք փոփոխություններ եք բերում, որը ունի և ֆինանսական ծախս և հարկերի զիջում։ Փողը հանրության գրպանից տրվում է ձեզ, դուք ծախսում եք մասնակի կամ ամբողջական, որ ի՞նչ ունենանք մենք, որ ունենանք բարի ցանկություններ, կամ վարժ խոսող նախարար»,-ասաց նա։