կարևոր
910 դիտում, 4 շաբաթ առաջ - 2024-11-06 17:55
Աշխարհ

Հըզբոլլահը կարող է մնալ միայնակ

Հըզբոլլահը կարող է մնալ միայնակ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիյանը հայտարարել է՝ Գազայի հատվածում եւ Լիբանանում հրադադար հաստատելու Իսրայելի համաձայնությունը «կարող է ազդել Իրանի՝ հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետության դեմ պատասխան քայլեր ձեռնարկելու որոշման վրա»: Նրա խոսքով՝ «միայն իրենց վարքագծի վերանայումը, կրակի դադարեցման համաձայնությունը եւ տարածաշրջանում անմեղ մարդկանց սպանությունները կարող են ազդել այն բանին, թե ինչպես մենք կպատասխանենք եւ ինչ ուժով»:

Առաջին հայացքից կարող է թվալ, որ Իսրայելին պատասխան հարված հասցնելու վերաբերյալ Իրանի պաշտոնատար անձանց բազմաթիվ հայտարարությունների ֆոնին Փեզեշքիյանի հայտարրությունը տեղավորվում է երկու երկրների միջեւ շարունակվող տեղեկատվական պատերազմի համատեքստում, երբ նրանք հանդես են գալիս միմյանց հասցեին սպառնալից նախազգուշացումներով: Բայց կա նաեւ որոշակի արտաքին ֆոն, որը նկատելի ազդեցություն ունի իրադարձությունների ընթացքի վրա։ Առաջին հերթին խոսքը ԱՄՆ նախագահական ընտրությունների հնարավոր արդյունքների մասին է, թեեւ ավելի վաղ Axios պորտալը հայտնել էր, որ Իրանն իբր «Իրաքի տարածքից առաջիկա օրերին հարձակում կիրականացնի Իսրայելի վրա, սիկ մինչ այդ նա Իսրայելին կպահի անորոշության եւ «անվճռականության» վիճակում:

«Իրանը պատասխանում է, իսկ հետո Իսրայելը պատասխան հարված է պատրաստում»: Փորձագետները ենթադրում են, որ «պտասխան հարվածների մարտավարությունն օգտագործվում է Թեհրանի եւ Թել Ավիվի կողմից՝ ԱՄՆ-ում իրենց որոշակի նպատակներին հասնելու համար»: Իրանական «Արման Մելլի» թերթը բացառել է Իրանի եւ Իսրայելի գործողությունների արդյունքում տարաաշրջանային եւ լայնամասշտաբ պատերազմ սկսելու հնարավորությունը: Խոսելով ԱՄՆ-ի քաղաքականության մասին՝ այն գրում է. «եթե Թրամփն ընտրվի, նա կփորձի իր տված խոստումներից ելնելով ճնշում գործադրել Նեթանյահուի վրա, որպեսզի վերջինս դադարեցնի պատերազմը»: Բայց եթե տիկին Հարիսը հաղթի ընտրություններում, նրա քաղաքականոթյունը որոշակիորեն կտարբերվի Բայդենի քաղաքականությունից, եւ նա, ինչպես Օբաման, նույնպես խնդիրներ կունենա Նեթանյահուի հետ»:

Թվում է, թե հենց դա է պատճառը, որ Նեթանյահուն սկսել է կանխարգելիչ գործողություններ ձեռնարկել: Իսրայելական 12 հեռուստաալիքը հաղորդում է, որ Թել Ավիվը «պատրաստվում է երկու շաբաթվա ընթացքում Լիբանանի ճակատում պատերազմի ավարտին եւ վերականգնել անվտանգությունը հյուսիսում՝ համաձայնագրով կամ առանց դրա»: Ընդ որում, հայտարարվում է, որ «Հըզբոլլահի» առաջխաղացումը Լիտանի գետի վրայով անհրաժեշտ է բնակչության վերադարձի համար»: Այս կապակցությամբ իսրայելցի զինվորականները հաստատել են՝ իսրաելական բանակը պատրաստվում է Լիբանանի եւ Իսրայելի սահմանին վերատեղակայման ծրագրի իրականացմանը: Ինչ վերաբերում է Իրանի վարքագծին, ապա Իսրայելի կառավարության հատուկ զեկույցում նշվում է. «Թեհրանը մարտադաշտը տեղափոխում է մեկ այլ ասպարեզ՝ Լիբանանում «Հըզբոլլահից» հեռու»:

Միեւնույն ժամանակ, Կահիրեում հանդիպումներ են տեղի ունենում Ֆաթհ եւ ՀԱՄԱՍ շարժումների միջեւ ՛Գազայի հատվածի կառավարման ձեւի շուրջ համաձայնության հասնելու մեխանիզմի շուրջ, այսպես կոչված, «հանրային աջակցության կոմիտեի» միջոցով՝ Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասի մասնակցությամբ: Պատրաստվում է որոշում, որը քննարկման կդրվի հաջորդ շաբաթ Էր Ռիադում կայանալիք արաբա-իսլամական գագաթնաժողովումԹվում է, թե խոսքը Գազայում ժամանակավոր կառավարություն կամ վարչակազմ ստեղծելու մասին է։ Ըստ ծրագրի՝ այն պետք է ստանձնի «Ռաֆահ անցակետում աշխատանքի կառավրումն ու կազմակերպումը»։ Հաղորդվում է՝ ԱՄՆ պետքարտուղար Էնտկնի Բլինկենն արդեն հեռախոսազրույց է ունեցել իր եգիպտացի գործընկեր Բադր Աբդել Աթիի հետ՝ քննարկելով «առաջիկա օրերին Գազայում եւ Լիբանանում հանգստություն ապահովելու առաջարկվող սցենարների մանրամասները»:

Դրանից հետեւում է, որ Փեզեշքիյանի հայտարարության տակ կա իրական պայմանագրային հիմք։ Եթե կրկին վերադառնանք «Հըզբոլլահ» - ին, ապա նրա ղեկավարությունը հայտարարեց իր հարաբերությունների վերանայման մասին «ինչպես Լիբանանի ներքին քաղաքական ուժերի, այնպես էլ արտաքին դաշնակից ուժերի հետ»: Նշվում է նաեւ, որ «շարժման դաշինքները չեն լինի նույնը, ինչ մինչեւ 2023 թ-ի հոկտեմբերին պատերազմի սկսվելը»:

Այնպես որ, մենք տեսնում ենք Իրանի նկատելի ինքնահեռացման փաստերը լիբանանյան հակամարտությանը անմիջական միջամտությունից, ինչը սկսում է տարբերվել այն սցենարներից, որոնք նախկինում մոդելավորել էին փորձագետները Լիբանանում հնարավոր պատերազմի քննարկման ժամանակ։ Այս հարցը ավելի մանրակրկիտ վերլուծության եւ ուսումնասիրության կարիք ունի: «Հըզբոլլահն» այսպես կոչված «Դիմադրության առանցքում» ամենախոշոր ռազմականացված խմբավորումն է, որն իրենից ներկայացնում է Իսրայելին թշնամական տարածաշրջանային զինված խմբավորումների կոալիցիա: Բայց հիմա փոխվում է Իսրայելից վրեժ լուծելու Իրանի հռետորաբանությունը։ Այն դառնում է ավելի զուսպ: Սակայն «Հըզբոլլահին» սպառնացող քաղաքական միայնակությունը կարող է լրջորեն փոխել իրավիճակը Մերձավոր Արեւելքում։

 

Ստանիսլավ Տարասով 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի