Փոխարժեքներ
01 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
Լիբանանի հնագույն փյունիկյան քաղաքները կործանման վտանգի տակ են՝ Իսրայելի հետ երկրի ներկայիս հակամարտության պատճառով, չի կարելի թույլ տալ, որ լիբանանյան մշակութային ժառանգությունը կորսվի։ Այս մասին ասել է Լիբանանի հարցերով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ժանին Հենիս-Պլասշերտը սոցիալական ցանցի իր էջում:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Ադրայը սոցցանցի իր էջում Բաալբեկ քաղաքի բնակիչներին կոչ էր արել անհապաղ լքել իրենց տները՝ իսրայելական ինքնաթիռների պատրաստության բերվելու պատճառով, որպեսզի հարվածեն քաղաքում շիական Հեզբոլլահ շարժման ենթադրյալ թիրախներին։
Լիբանանի ժամանակավոր կառավարության մշակույթի նախարար Մուհամադ Մուրթադան, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ասել է, որ համաշխարհային հանրությունը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն պարտավոր են արագ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու իսրայելական հարձակումները Բաալբեկի հին հռոմեական տաճարների վրա։