|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 448.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.9132 |
| GBP | ⚊ | £ 514.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.69 |
«Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը ստորագրահավաք է կազմակերպում:
«Պաշտպանեք «Գոյ» թատրոնը՝ մեր մշակութային ժառանգությունը:
«Գոյ» թատրոնը կանգնած է ոչնչացման վտանգի առաջ:
Թատրոնը տարիներ շարունակ եղել է լաբորատոր - փորձարարական արվեստի կարևոր կենտրոն՝ դառնալով բազմաթիվ դերասանների, ռեժիսորների և այլ ստեղծագործողների համար ինքնարտահայտման հարթակ:
Մենք չենք կարող թույլ տալ կորցնել այս արժեքավոր մշակութային օջախը:
Ձեր աջակցությունը կարող է փոխել իրավիճակը:
Սեղմեք ստորև բերված հղումը և մասնակցեք ստորագրահավաքին:
Կիսվեք այս գրառմամբ, որպեսզի հասանելի լինի բոլորին:
Մշակույթի պաշտպանությունը յուրաքանչյուրիս պարտքն է»,- գրել է նա։