կարևոր
5377 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-10-31 15:59
Իրավական

Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց իմ արդարացման դատավճիռը. Արսեն Բաբայան

Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց իմ արդարացման դատավճիռը. Արսեն Բաբայան

«Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց արդարացման դատավճիռը։ Արդարացվածն այս անգամ ես եմ։ Իմ վերաբերյալ քրեա-քաղաքական գործով, որը սկսվել էր դեռևս 2019 թվականից, այսօր վերաքննիչ հակակոռուպցիոն քրեական դատարանի որոշմամբ արդարացվելս մնաց անփոփոխ»,-տեղեկացնում է փաստաբան, ԱԺ աշխատակազմի նախագահի  բախկին տեղակալ Արսեն Բաբայանը։

«Այս գործը, որով ես դարձա այս իշխանությունների առաջին քաղբանտարկյալներից մեկը, ինձ համար ունեցավ մեծ նշանակություն։ Հենց այս գործի շրջանակներում ու պատճառով ձեռք բերեցի այնպիսի մարդկանց, որոնց բացակայությունն իմ կյանքում այլևս չեմ պատկերացնում։

Բայց այս գրառումս այլ մարդկանց մասին է, մեր համայնքի մասին է, փաստաբանների։ Ես մեծ սիրով ու առանձնահատուկ ոգևորությամբ շաաատ շնորհակալություն եմ հայտնում փաստաբաններին, որոնք այս տարիներին, առաջին պահից մինչև վերջ եղել են կողքիս ու պաշտպանել են ինձ և հասել հաջողության․

Շնորհակալություն եմ հայտնում իմ միլիոն տարվա ընկեր, առաջինը կողքիս հայտնված Լուսինե Մարտիրոսյանին, հենց նույն օրը Լուսինեի հետ պաշտպանությունս ստանձնած, էլի իմ միլիոն տարվա ընկեր Ռուբեն Մելիքյանին, այնուհետև պաշտպանությունս ստանձնած լավագույն փաստաբբերից Երվանդ Վարոսյանին ու Լուսինե Սահակյանին, շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում իմ մյուս լավ ընկեր փաստաբան Գայանե Պապոյանին, մարդ, ում ճանաչելուս առաջին րոպեից միացել է իմ պաշտպանական թիմին ու արդեն ինքնուրույն շարունակել պաշտպանությունս նաև վերաքննիչ ատյանում ու գրանցել հաջողություն։

Իմ սիրելի ընկերներ, լավագույն փաստաբաններ, ես բոլորիդ սիրում եմ շատ–շատ ու էլի շատ։

Հ․Գ․ փաստաբանական գործունեությանս ընթացքում իմ ամենասիրելի քրեական գործը եղել է հենց իմ վերաբերյալ գործը, քանի որ ես այդ գործով բացարձակ ոչինչ չեմ արել։ Անգամ մինչև հիմա էլ չգիտեմ, թե քրեական օրենսգրքի իմաստով ի՞նչ էին ուզում ինձանցից»։