Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մերձավորարեւելյան ԶԼՄ-ները ակտիվորեն քննարկում են Հասան Մահմուդ Ռաշադին ընդհանուր հետախուզության ծառայության (Մուհաբարատ Ալ Ամմա) նոր ղեկավար նշանակելու Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիի վերջերս կայացրած որոշումը: Նրա նախորդը՝ գեներալ-մայոր Աբբաս Քամալը, նշանակվել է նախագահի խորհրդական, անվտանգության ծառայությւոնների գլխավոր համակարգող եւ հատուկ բանագնաց։ Նման փոփոխության պաշտոնական պատճառը Reuters-ը կապում է Քամելի առողջական խնդիրների հետ։ Այնուամենայնիվ, որոշ արաբ փորձագետներ պնդում են, որ պաշտոնաթողության սպառնալիքը գներալ Քամալի գլխին վաղուց էր կախված՝ նրա թույլ տված խոշոր սխալ հաշվարկների պատճառով, որոնք Կահիրեին արժեցել էին տարածաշրջանային ազդեցության մի մասի կորուստ։
Մինչեւ վերջերս եգիպտական «Մուհաբարատի» ամենազգայուն պարտությունը համարվում էր «հակաթուրքական ակումբի» փլուզումը՝ Արեւելյան Միջերկրական ծովում թուրքական քաղաքակնությանը դիմակայող պետությունների միավորումը։ Եգիպտոսին չի հաջողվել իր օգտին դարձնել Անկարայի ազդեցությունը զսպելու Հունաստանի, Կիպրոսի, Հորդանանի եւ Ֆրանսիայի ջանքերը։ Լիբիայում թուրքական հատուկ ծառայույուններն ամբողջությամբ հաղթել են եգիպտացիներին։ Ի պատասխան՝ Կահիրեն իր ռազմավարական ազդեցության գոտում (առաջին հերթին՝ Լիբիայում) թուրքական շահերն ուղղորդողների ակտիվացում ստացավ, իսկ դիվանագիտական տարածքում առավել շահեկան դիրքեր ստացան Մոսկվան եւ Աբու Դաբին։
Եգիպտոսն այժմ ունի Գազան, 18 ամիս պատերազմ հարեւան Սուդանում, որից Եգիպտոս են փախել այս երկրի ավելի քան 400 հազար բնակիչներ, հուսիտներ եւ Եթովպիայի հետ սրացում: Գազայի հակամարտության նախօրեին Քամելն իր իսրայելցի գործընկերներին տեղեկատվությոն է փոխանցել այն մասին, որ Գազայում ռազմակն պատրաստություններ են ընթանում։ Իսրայելցի գործընկերները պասիվ եւ նույնիսկ տարակուսանքով են արձագանքել նման հաղորդագրություններին։ Այնուհետեւ Թել Ավիվը հրաժարվում է համաձայնել զորքերը դուրս բերել Ֆիլադելֆիայի միջանցքից եւ Նեցարիմի առանցքից, որը Գազան բաժանում է հյուսիսային եւ հարավային մասերի։ Բացի այդ, Եգիպտոսն ակնհայտորեն ակնկալում է իր խողովակներով նրբորեն ազդել իրանա-իսրայելական դիմակայության ընթացքի վրա՝ Թեհրանին եւ Թել Ավիվին զերծ պահելով ռազմական բախումներից։ Դա էլ չստացվեց։ Վերջերս լուրեր տարածվեցին այն մասին, թե իբր Քամելի հրամանով ՀԱՄԱՍ-ի ղեկավար Յահյա Սինվարը եգիպտացիների կողմից «վաճառվել է» Թել Ավիվին՝ այլ զգայուն հարցերի շուրջ ինչ-որ զիջումների դիմաց, թեեւ դա քիչ հավանական է։ Բայց սա այն իրավիճակն է, երբ ասում են, որ ծուխն առանց կրակի չի լինում։
Բանն այն է, որ Եգիպտոսը բարդ հարաբերություններ ունի ՀԱՄԱՍ – ի հետ, թեեւ նրա հետախուզությունը շարունակում է շփվել այդ խմբավորման հետ, իսկ նախկինում պայմանվորվել Գազայում կրակի դադարեցման եւ պատանդների փոխանակման շուրջ: Խնդիրների հիմնական պատճառն այն է, որ ՀԱՄԱՍ-ը ծագել է որպես «մահմեդական եղբայրների» Պաղեստինյան մասնաճյուղ, իսլամիստկան խմբավորում, որը բարեպաշտ մահմեդական եւ եգիպտացի ազգայնական Հասան Ալ-Բաննան հիմնել է Եգիպտոսում 1928ին: Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերի դեմ անհաջող մահափորձը, որը կատարվել է խմբի կողմից 1954 թ-ի հոկտեմբերին, հանգեցրել է կառավարւթյան կողմից բռնաճնշումների, որոնց պատճառով խումբը ստիպված է եղել ընդհատակ անցնել 1960-70-ականներին: Բայց Գազայում, որը Եգիպտոսը վերահսկում էր նախքան Իսրայելը 1967 թ-ի գրավումը, Եգիպտոսի եւ Սիրիայի կոալիցիայի հետ պատերզմի ժամանակ, ամեն ինչ այլ էր: Իսրայելին «քաղաքական իսլամն ավելի լավ էր թվում, քան արաբական ազգայնականությունը»:
Մինչեւ որոշակի ժամանակ ՀԱՄԱՍ-ը վտանգ չէր ներկայացնում Եգիպտոսի համար։ Բայց երբ 2007 թ-ին Գազայի գրավման ժամանակ ՀԱՄԱՍ-ը ուժ ստացավ, Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն իրավիճակն անվանեց «հեղաշրջում ընդդեմ լեգիտիմության» եւ աջակցեց Գազայի իսրայելական շրջափակմանը: Մուբարաքը գահընկեց արվեց «արաբական գարնան» ժամանակ, եւ եգիպտացիները ընտրեցին Մուհամեդ Մուրսիին, որը կապված էր «մահմեդական եղբայրների» հետ եւ հույս ուներ ընդլայնել հարաբերւթյունները Գազայի հետ: Հետո նա նույնպես գահընկեց արվեց Եգիպտոսի ներկայիս նախագահ աս-Սիսիի կողմից։ Նա դաժանորեն ճնշեց «մհմեդական եղբայրներին» եւ նախկինում դատապարտեց ՀԱՄԱՍ-ին եւ նրա կապերը «մահմեդական եղբայրների» հետ: Բայց նա նաեւ համակարգել է գործողությոններն «Իսլամական պետության» դեմ խմբավորման հետ Սինայում, աջակցել է մարդասիրական օգնությանը Գազայում եւ հանդես է եկել որպես միջնորդ Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հրադադարի հարցում նախորդ հակամարտությոններում:
Այս միջնորդական դերը նաեւ ուժեղացրեց ԱՄՆ-ի կախվածությունը Եգիպտոսից եւ Սիսիից, պայմաններ ստեղծեց նման ջանքերը տարածաշրջանային մեծ քաղաքականության վերածելու համար: Մասամբ Եգիպտոսը մտահոգված է Ռաֆահ սահմանային անցակետի բացմամբ այն պատճառով, որ երկիր կարող են ներթափանցել ծայրահեղական տարրեր, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ը:
Այժմ, երբ Սիսին սկսել է հարաբերություններ հաստատել Իրանի եւ Թուրքիայի հետ, նույնիսկ որոշակի վնաս հասցնելով Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրություննրի հետ իր կապերին, ռազմավարական անհրաժեշտություն է առաջացել հետախուզության կողմից այս ուղղությամբ կուրատորին փոխելու համար՝ նպատակ ունենալով Եգիպտոսը եթե ոչ գլխավոր, ապա նկատելի դիրքերի բերել Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ միջնորդական առաքելության մեջ։ Բայց Կահիրեն տեսնում է՝ Գազան դառնում է Իսրայելի շրջադարձի բաժանարար կետը ոչ թե Պաղեստինի, այլ նոր Մերձավոր Արեւելքի կամ աշխարհաքաղաքական մակարդակի փոփոխությունների նկատմամբ: Այդ պատճառով Եգիպտոսը որոշել է հանդես գալ Գազայի հարցով միջնորդական բանակցությունների պարույրով արդեն նոր որակով։
Axios պորտալը հաղորդում է՝ Եգիպտոսի ընդհանուր հետախուզության ծառայության նոր տնօրեն Ռաշադը Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության (Շին-Բեթ) ղեկավար Ռոնեն Բարին է փոխանցել փոքր ձեւաչափով գործարքի անցկացման պլանը, որը թույլ կտա դադարեցնել կրակը Գազայի հատվածի տարածքում եւ ազատ արձակել ձերբակալված իսրայելցիների մի մասին: Կահիրեն պատերազմող կողմերին առաջարկում է սկսել «փոքր գործարքից»։ Պորտալը ուշադրություն է դարձրել, որ ծրագիրը հայտնվել է Ռաշադի պաշտոնը ստանձնելուց եւ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Սինվարի վերացումից մեկ շաբաթ անց: Նշվում է՝ Կահիրեի դիրքորոշումը, որը մի քանի ժամ մանրամասն քննարկվել է Դոհայում, «լավատեսություն է առաջացրել բեկման վերաբերյալ՝ հաշվի առնելով այն, ինչը, Կահիրեի կարծիքով, լուծում գտնելու Իսրայելի ցանկությունն է»:
Սակայն այս նախաձեռնությունը կարծես թե ոչինչ չի փոխում, քանի որ դրա առաջին մասն ընդունելու Իսրայելի պատրաստակամոթյան դիմաց պաղեստինյան կողմը պնդում է, որ երաշխիքները կլինեն, որ բնակցությունները կավարտվեն առաջարկության մեջ նշված տասն օրվա ընթացքում: Կահիրեն պնդում է՝ Իսրայելից իրական խոստում ստանալն ավելի դժվար է դառնում, հատկապես Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնին վերադառնալու դեպքում: Եվ այնուամենայնիվ, ըստ եգիպտական աղբյուրների, Վաշինգտոնի հետ ինտենսիվ շփումներն արդեն տեղի են ունեցել վերջին երկու օրվա ընթացքում՝ Սիսի եւ Բայդենի միջեւ հեռախոսազրույցի նախապատրաստման ֆոնին, եթե առաջընթաց լինի բանակցություններում, որոնք, Կահիրեի խոսքով, կարող են հանգեցնել նաեւ Լիբանանում դեէսկալացիայի:
Եգիպտոսի պաշտոնյաները, չգիտես ինչու, կարծում են՝ «Իսրայելն ավելի ընկալունակ է դառնում գործարքին մասնակցելու համար՝ երկրի հյուսիսում իր զինվորների աճող կորուստների եւ Նեթանյահուի՝ կորուստների եւ ձեռքբեումների միջեւ հավասարակշռություն հաստատելու ցանկության լույսի ներքո»: Բայց թե որքան լուրջ կլինի Եգիպտոսի նման խաղադրույքը, եւ արդյոք Եգիպտոսի հետախուզության նոր ղեկավարի նախաձեռնությունը պարզապես մանեւր չի լինի տարածաշրջանային էսկալացիայի նոր շրջադարձի համար, ցույց կտա մոտ ժամանակները։ Գեներալ Ռաշադը հայտնի է Թել Ավիվի շահերի նկատմամբ Քամելի համեմատ ավելի կոշտ դիրքորոշմամբ։
Ստանիսլավ Տարասով
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի