|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները մասնակցել են ահաբեկչությանը հակազդելու պլանային վարժանքի:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վարժանքների ընթացքում պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը կայազորի զինվորական ավաններից մեկում գրավել է անցակետը։
«Զրահամեքենայի կրակի աջակցությամբ զինծառայողները շրջապատել և ոչնչացրել են պայմանական հակառակորդի ուժերը, նաև ականազերծվել են ավտոմեքենաները և անցակետը։
Վարժանքն անցկացվել է մարտականին հնարավորինս մոտ պայմաններում։ Դրա համար օգտագործվել են դատարկ փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև լուսաձայնային նռնակներ»,- նշված է հաղորդագրության մեջ։