կարևոր
424 դիտում, 4 շաբաթ առաջ - 2024-10-22 12:13
Աշխարհ

ԱՄՆ-ը պատրաստվում է ընդլայնել սիրիական հենակետը

ԱՄՆ-ը պատրաստվում է ընդլայնել սիրիական հենակետը

Էրդողանը շարունակում է նախազգուշացնել այն վտանգի մասին, որը Իսրայելը ներկայացնում է տարածաշրջանի եւ իր երկրի համար՝ հայտարարելով՝ «նրանք, ովքեր չեն տեսնում այդ վտանգը, չեն գիտակցում այն, ինչ մենք ենք տեսնում, եւ անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկում դրա դեմ պայքարելու համար»: Էրդողանի նախազգուշացումները հնչել են Անկարայում «Պաղեստինի ապագայի» վերաբերյալ խորհրդաժողովին մասնակցելու շրջանակներում, որտեղ նա նաեւ հայտարարել է՝ վտանգը մոտենում է Թուրքիային, եւ քննադատել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ընդգծել՝ պետք է այն «ուժ կիրառի իսրայելական ագրեսիան կանգնեցնելու համար»: Նա նաեւ նշել է՝ «76 տարի շարունակ Իսրայելը օկուպացիայի, սպանույթունների եւ ավերածությոնների քաղաքականություն է վարել»: Նրա խոսքով՝ «Իսրայելը կանգ չի առել Գազայի հատվածում եւ հարվածներ է հասցնում Լիբանանին»: Իրավիճակը մեկնաբանել է Ստանիսլավ Տարասովը։

Փորձագետը մեջբերել է թուրքական որոշ պարբերականների դատողություններն այդ կապակցությամբ։ Այսպես, Yeni Şafak թերթը գրում է․ «Իսրայելը, որը գետից ծով օկուպացնում է ողջ Պաղեստինը, չի աշխատում երկու պետությունների խնդրի լուծման վրա։ Դա տեղի է ունենում Օսլոյում համաձայնագրի ստորագրումից ի վեր, քանի որ այն անընդհատ ընդլայնում է իր տարածքային օկուպացիան, որպեսզի գետից ծով լինի միայն մեկ պետություն»: Hürriyet թերթը շարունակում է այս թեման՝ հայտարարելով՝ «Իսրայելը ծրագրում է հարձակվել Սիրիայի վրա եւ այնտեղ բուֆերային գոտի ստեղծել Գոլանի բարձունքների սահմանից՝ ներառյալ Սուվայդան եւ Դարաան, եւ առաջխաղացում դեպի արեւելք մինչեւ Էթ Թանֆ շրջան, որտեղ գտնվում են ամերիկյան բազան եւ քրդական ռազմական կազմավորումները»: Ընդ որում նշվում է՝ «Իսրայելն աշխատում է, որպեսզի տարածաշրջանը վերահսկվի երկու մարդկանցից մեկի կողմից՝ սիրիացի այլախոհ Քամալ Լաբվանին, որը ծնունդով Կունեյտրայից է եւ սերտ կապեր ունի Իսրայելի հետ, եւ երկրորդը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների բնակիչ Ուսամա ալ Ջուլանին է»: Վերջնական նպատակն է միացնել Սիրիայի հարավային եւ հյուսիսային շրջանները, «որպեսզի դրանք գտնվեն Միացյալ Նահանգների կառավարման ներքո»: Aydınlık-ը նշում է․ «Իսրայելը փորձում է «Հըզբոլլահի» հետ անել այն, ինչ արել ՀԱՄԱՍ-ի հետ՝ սկսած պեյջերի պայթյուններից, հրամանատարների սպանությւններից ու օդային ռմբակոծույոթւններից՝ վերջացրած Լիբանան ներխուժելու անհաջող փորձերով»: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա փորձագետները հանդես են գալիս «Հըզբոլլահի» կերպարը ոճնճացնելու օգտին՝ թաքցնելով Իսրայելի կորուստները, այն, որ «Հըզբոլլահի» հրթիռները խոցում են «երկաթե գմբեթը»:

Բացի այդ, անանուն վստահված խմբերը հարձակվում են ամերիկյան բազաների վրա։ Վերջին երեք շաբաթվա ընթացքում րնանց հաջողվել է վեց անգամ հարվածներ հասցնել Դեյր էզ Զորից հյուսիս գտնվող CONICO գազային ընկերության բազային, ինչպես նաեւ Դեյր Էզ Զորի արեւելյան մասում գտնվող «Ալ Օմար», Հասաքայի հարավային մասում գտնվող «Ալ Շադադի» եւ Սիրիայի հյուսիսում գտնվող «Խարաբ Ալ ջիր» բազաներին»,- նշում է Տարասովը:

Իր հերթին ԱՄՆ-ն ուժեղացրել Է սիրիական բանակի կողմից վերահսկվող Դեր Զորի հյուսիսում գտնվող շրջանների հրետանային և հրթիռային գնդակոծությունները, որոնք, նրանց կարծիքով, հրթիռներ արձակելու և հարձակողական գործողություններ իրականացնելու բազա են: Երկու շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում ամերիկացիներն առաջին անգամ մոտ 10 ավիահարվածներ են հասցրել սիրիական բանակի կողմից վերահսկվող շրջաններին՝ մասնավորապես Մարատ, Խաշամ եւ Ջուֆրա գյուղերին եւ քաղաքներին, ինչի հետեւանքով մի քանի խաղաղ բնակիչներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: «Բոլոր նշաններով ամերիկացիները պատրաստվում են Գազայում եւ Լիբանանում պատերազմի հնարավոր ընդլայնմանը՝ ընդհուպ մինչեւ տարածաշրջանային պատերազմի մասշտաբներ», - ամփոփել է Տարասովը:

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի