|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր հետնորդ Դոնալդ Թրամփին կոշտ ընտրության առաջ է կանգնեցրել՝ հանել Օբամայի վարչակազմի սահմանած հակառուսական պատժամիջոցները կամ սպառնալիքի տակ դնել իր Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նախընտրական խոստումը, գրում է Bloomberg–ը։
Գործակալությունը նշում է, որ այն ժամանակ, երբ պատժամիջոցները կարող են հանվել գրիչի մի հարվածով, Թրամփը կարող է ճնշում զգալ ԱՄՆ Կոնգրեսի առանցքային անդամների կողմից, որոնք իրենց աջակցությունն են հայտնել նախագահ Օբամային։
Նա նաեւ կարծում է, որ նոր վարչակազմի համար շատ դժվար է լինելու ամերիկացիներին համոզել, որ անհրաժեշտ է հանել հակառուսական պատժամիջոցները։