Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ Ensonhaber-ի՝ Անատոլիայի Իմամ Հաթիփ համալսարանում ավարտական միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դուստրը՝ Սումեյյա Էրդողանը:
«Այս համալսարանում ուսանելը մեծ առավելություն է: Ինձ և իմ ուսանող ընկերներին չթույլատրեցին համալսարան մտնել: Ո'չ հատուկ, ո'չ էլ պետական կառույցներում չկարողացանք պաշտոնավարել: Դռներն այնպես փակեցին մեր դեմքի առաջ, որ ապագայի մասին նույնիսկ չէինք կարողանում երազել: Համալսարանի վերջին տարում ինձ ուսման և հավատքիս միջև ընտրություն անելու փաստի առջև կանգնեցրին: Մի վայրկյան անգամ չվարանեցի: Ուսմանս համար բոլոր ճանապարհներին կդիմեի, բայց գլխաշորս հանել՝ երբեք: Սրանով ցանկանում եմ ասել, որ կարևորը կեցվածքն ու դիմադրությունն է: Միակ կուսակցությունը լինելու ժամանակաշրջանը այս երկրին շատ ցավեր պատճառեց: Սակայն այսօր սկսվել է նոր Թուրքիայի շինարարությունը»,- ասել է նա:
Հետաքրքիրն այն է՝ ո՞ւմ նկատի ունի Սումեյյա Էրդողանը՝ «միակ կուսակցությունը լինել» ասելով՝ հո՞րը: