Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակներում լրագրողները նկատել էին, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, մեղմ ասած, այնքան էլ լավ տրամադրություն չունի: Այս օրերին մամուլում շրջանառվող տեղեկատվության ֆոնին, որ Մովսես Հակոբյանի եւ Վիգեն Սարգսյանի հարաբերությունները լարված են, ու գուցե նաեւ Հակոբյանը հրաժեշտ տա պաշտոնին, դա ավելի ակնառու դարձավ:
ՊՆ-ից մեր զրուցակիցների փոխանցմամբ, Վիգեն Սարգսյանը կարգի հրավիրելու նպատակով Հակոբյանի հետ խիստ առանձնազրույց է ունեցել: Հակոբյանը փորձել է հասկացնել, թե ինքը պրոֆեսիոնալ զինվորական է, ու հենց ինքն է իրավիճակի տերն ու թելադրողը, զորքերում եղանակ ստեղծողը, այլ ոչ նախարարը՝ հակադրվելով Վիգեն Սարգսյանին: Մեր զրուցակիցների փխանցմամբ, սակայն, պաշտպանության նախարարին հաջողվել է մասամբ հանդարտեցնել Հակոբյանին. ԳՇ պետի առջեւ խնդիրը դրված է եղել շատ կտրուկ՝ կա՛մ Մովսես Հակոբյանը հանդարտվում ու հանգիստ իր գործն է անում՝ առանց այլոց գործերին խառնվելու, առանց ենթականերին կոպտելու եւ վիրավորելու, կա՛մ հեռանում է բանակից»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: