|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱԺ նախագահի ընտրությունները կազմակերպելու հարցում առաջացել է իրավական կազուս, քանի որ ոչ իշխանական չորս ուժերը և ՕԵԿ-ը հրաժարվել են մասնակցել հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին: Նշենք, որ ոչ իշխանական չորս ուժերը և ՕԵԿ-ը ԱԺ փոխխոսնակ Է. Շարմազանովի հետ աշխատանքային քննարկում են անցկացրել` քննարկելու հաշվիչ հանձնաժողովի ձևավորման հարցը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կա խնդիր՝ հաշվիչ հանձնաժողովի հետ կապված, և հիմա Հանրապետական կուսակցությունը պետք է որոշի, թե այդ խնդիրն ինչպես պետք է լուծվի` ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, որովհետև վեց քաղաքական ուժերից հինգը հայտարարել են, որ չեն մասնակցելու հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին:
Հարցին` մասնակցելո՞ւ է «Ժառանգությունը» ԱԺ նախագահի ընտրություններին, որովհետև ՀԱԿ-ն ու Դաշնակցությունը արդեն հայտարարել են, որ չեն մասնակցելու, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Դինամիկ զարգացումների մեջ ենք, և կարող է ընդունված որոշումն անգամ փոփոխվի: Այս պահին այդ հարցը քննարկվում է, բայց դեռ վերջնական որոշում չունենք»: