կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-05 14:59
Քաղաքական

Ընտրության օրվանից մի քանի օր առաջ ՀՅԴ-ն կդիմի իր ընտրողներին

Ընտրության օրվանից մի քանի օր առաջ ՀՅԴ-ն կդիմի իր ընտրողներին

Այսօր ԱԺ-ում լրագրողները ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է ՀՅԴ-ն կողմնորոշելու իր ընտրազանգվածին:

 

Վարդանյանն ընդգծեց, որ թեեւ իրենք թեկնածու չեն առաջադրել եւ ներկայացրել են դրա բոլոր հիմնավորումներ, բայց դա չի նշանակում, որ այս ընթացքում ՀՅԴ-ն ձեռքերը ծալած նստելու է եւ քաղաքական գործընթացներից դուրս է: «Ընդհակառակը` մեզ համար այսօր շատ բարենպաստ, նպաստավոր իրավիճակ է, եւ մենք շատ ինտենսիվորեն զբաղվում ենք քաղաքականությամբ, հանդիպումներ ենք ունենում մեր ընկերների հետ, քննարկումներ ենք ունենում, ներկայացնում ենք այսօրվա քաղաքական իրավիճակը, նաեւ թե ինչ է հնարավոր, որ լինի ընտրություններից հետո, եւ մենք վստահ ենք, որ մեր ճիշտ դիրքորոշումը վաղը ավելի տեսանելի կդառնա»,- հայտարարեց նա:

 

Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ հրապարակային հայտարարությամբ դիմելու են ընտրողներին, ինչն, ամենայն հավանականությամբ, կլինի ընտրության օրվանից մի քանի օր առաջ: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ իրենք բացառել եւ բացառում են, որ կսատարեն իշխանության թեկնածուի օգտին քվեարկությանը: