Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 4-ին Էրդողանն ակ-Սարայում ընդունել է եգիպտացի գործընկեր Աբդել Ֆաթթահ աս Սիսիին, ով երկօրյա այցով եղել է Անկարայում` մեծ պատվիրակության գլխավորությամբ: Ավելի վաղ երկու պետությունների ղեկավարները հանդիպել էին Կահիրեում անցած փետրվարին, ինչն իսկական բեկում էր եւ անհնար կլիներ առանց մանրակրկիտ նախապատրաստության: Օգոստոսին Եգիպտոսի մայրաքաղաք րէ ժամանել արտգործնախարար Հաքան Ֆիդանը` վերջնականապես քննարկելու այցի մանրամասները։ Բանակցությունների արդյունքում ստորագրվել են 17 երկկողմ համագործակցության համաձայնագրեր հարցերի լայն շրջանակի շուրջ` էներգետիկայից մինչեւ մշակույթ:
Նման խորհրդանշական բնութագիրը, ինչպես նաեւ օդանավակայանում հյուրի անձնական հանդիպումը, նշանավորում է Թուրքիայի առաջնորդի վերջնական շրջադարձը Նեղոսի ափերին ռազմական ռեժիմի հետ համագործակցության ուղղությամբ: 2013 թ-ի ամռանը տեղի ունեցած հեղաշրջումից հետո, որը վերջ դրեց Մուհամեդ Մուրսիի գլխավորությամբ Ռուսաստանում արգելված «մահմեդական եղբայրների» երկամյա կառավարմանը, Էրդողանը երդվեց երբեք չսեղմել Աբդել Ֆաթթահ աս Սիսիի ձեռքերը` նրան անվանելով մարդասպան, դավադիր եւ ապաստան տալով Բոսֆորի ափերին ռազմական ռեժիմից փախածներին, արմատականներին, ակտիվիստներին եւ այլ հանրությանը: Սակայն մի քանի տարի առաջ Անկարան եւ Կահիրեն որդեգրել են երկկողմ հարբերությունների կարգավորման ուղին` տարածաշրջանում հարեւանների հետ տնտեսական եւ հատկապես քաղաքական կապերը վերականգնելու Թուրքիայի ջանքերի շրջանակներում: Վստահության վերականգնման ճանապարհ հարթելու նպատակով Անկարան հրաժարվել է Եգիպտոսում եւ արաբական որոշ միապետություններում ահաբեկչական հայտարարված գաղափարապես մոտ իսլամական շարժմանը բացահայտ աջակցելու քաղաքականությունից:
2002 թ-ին Քաթարում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Էրդողանն ու աս-Սիսին առաջին անգամ իրար ձեռք սեղմեցին, ընդ որում` Թուրքիայի առաջնորդը ոչ երկիմաստ հայտարարեց նախկին տարաձայնությունները մոռանալու եւ հարաբերություններում նոր դարաշրջան բացելու անհրաժեշտության մասին: Պետք է նշել՝ որ Կահիրեի հետ կապերի նորմալացումը ավելի շատ ժամանակ պահանջեց, քան Աբու Դաբիի կամ Էր Ռիադի հետ, եւ հատուկ համառւթյուն: Տրանսպորտային ուղիների խաչմերուկում կարեւոր դիրք զբաղեցնելով` Թուրքիան ձգտում է մասնակցել տարածաշրջանային նախագծերին, որոնք ուղղված են եգիպտական բնական գազը Եվրոպա տեղափոխելուն` Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու Արեւմուտքի ջանքերի ֆոնին: «Մենք ձգտում ենք ընդլայնել մեր էներգետիկ համագործակցությունը Եգիպտոսի հետ, հատկապես բնական գազի եւ ատոմային էներգետիկայի ոլորտում», - հայտարարել է Էրդողանը` հաստատելով փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը 10 մլրդ դոլարից մինչեւ 15 մլրդ դոլար ավելացնելու նպատակը: Թուրքիան Եգիպտոսի խոշորագույն առեւտրային գործընկերների հնգյակում է, իսկ թուրքական ընկերությունների ուղղակի ներդրումները վերջին մեկ տարվա ընթացքում աճել են մինչեւ 3 մլրդ դոլար: Թուրք-եգիպտական գործարար խորհրդի ղեկավարի խոսքով` իր աշխարհագրական դիրքի շնորհիվ իդեալական գործընկեր հանդիսացող Եգիպտոսում թուրքական ներդրումների շնորհիվ ստեղծվել է 100 հազար աշխատատեղ:
Երկու երկրների միջեւ տնտեսական փոխգործակցության ամրապնդման գործում կարեւոր ներդրում է դարձել թուրքական Polaris Industrial Parks ներդրումային ընկերության կողմից Եգիպտոսի կառավարության հետ 200 մլն դոլար ներդնելու մասին երկու համաձայնագրերի ստորագրումը: Ծրագիրը նախատեսվում է ավարտել առավելագույնը հինգ տարվա ընթացքում, ինչը, հնարավոր է, ստեղծի եւս 25,000-ից 30,000 աշխատատեղ: Առանձին հուշագիր է ստորագրվել կողմերի միջեւ` Եգիպտոսի նոր վարչական մայրաքաղաքում` Նոր Կահիրեից արեւելք, նոր արդյունաբերական համալիր մշակելու համար: Ենթադրվում է՝ այս երկու նախագծերի իրականացման մեջ կներգրավվեն մինչեւ 1000 ընկերություններ, որոնք աշխատատեղեր կստեղծեն մոտ 50 հազար մարդու համար, եւ նրանք միասին պետք է ներգրավեն ավելի քան 2 միլիարդ դոլար․ ռազմատեխնիկական բնույթի պայմանավորվածությունների թվում է Արաբական Հանրապետությանը թուրքական անօդաչու թռչող սարքերի մատակարարումը։
Նախագահների ստորագրած համատեղ հռչակագրում հաստատվել է մի շարք տարածաշրջանային հարցերի, այդ թվում` Գազայի, Լիբիայի եւ Աֆրիկյան եղջյուրի շուրջ համակարգումն ուժեղացնելու ձգտումը, ինչը պետք է դիտարկել որպես առկա տարաձայնությունների մեղմցման վկայություն, հատկապես լիբիական հակամարտությունում, որտեղ Անկարան եւ Կահիրեն մինչ այժմ աջակցում էին հակամարտող խմբավորումներին, որոնք տեղակայված էին համապատասխանաբար երկրի արեւմուտքում (Տրիպոլի) եւ արեւելքում (Բենգազի):
«Մենք պետք է միասին աշխատենք, հատկապես տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում, որպեսզի կանխենք հումանիտար ճգնաժամերը», - Անկարայում վստահեցրել է Եգիպտոսի առաջնորդը: Եվ թվում է, թե դա պարզապես Արեւելյան քաղաքավարություն չէ. Bloomberg-ի հրապարակումից հետեւում է՝ թուրքերն ու եգիպտացիներն իսկապես փորձում են լուծել ճգնաժամը Լիբիայում` ճնշում գործադրելով իրենց վերահսկողության տակ գտնվող մրցակից կառույցների վրա, որպեսզի խրախուսեն նրանց գոնե հարաբերական համաձայնության գալ: Libya: Turkey, Egypt Test New Friendship in Effort to Solve Power Crisis - Bloomberg Եգիպտացի բանվորները վերադառնում են Տրիպոլի, իսկ թուրքական ընկերությունները սկսում են աշխատել Կիրենայիկում: Գործակալությունը պնդում է՝ Անկարան բանակցույուններ է վարում նաեւ այդ տարածաշրջանը վերահսկող «լիբիական ազգային բանակի» առաջնորդ գեներալ Խալիֆա Հաֆթարի հետ, ում հետ նա նախկինում բացահայտ թշնամությւն էր անում: Դա արվում է ոչ պակաս, որպեսզի լիբիացի գրոհայիններին խրախուսի վերսկսել օգոստոսին մասամբ դադարեցված նավթի արդյունահանումը էլ-Շարարա խոշորագույն նավթահանքերից մեկում եւ ոչ միայն: 2024 թ-ի օգոստոսի 26ին Բենգազիի կառավարությունը ֆորս-մաժոր է հայտարարել բոլոր հանքավայրերում, նավահանգիստներում, նավթային կզմակերպություններում եւ ձեռնարկություններում եւ հայտարարել նավթի արդյունահանման եւ արտահանման դադարեցման մասին մինչեւ հետագա ծանուցումը (երկրի արեւելքում գտնվում է սիրտ ավազանը, որտեղ կենտրոնացած են Լիբիայի նավթային պաշարների մեծ մասը եւ 4 նավթային արտահանման տերմինալներ): Reuters-ի տվյալներով` հաջորդ օրը դադարեցվել է նավթի արդյունահանումը El Feel (կամ Elephant) հանքավայրում: Եգիպտոսի եւ Թուրքիայի մերձեցումը դրական ազդեցություն կունենա լիբիական ճգնաժամի դադարեցման վրա, կօգնի դուրս բերել օտարերկրյա զորքերը Լիբիայից եւ կնպաստի ընտրությունների անցկացմանը, ասում է Լիբիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ (Բենգազի) Ագիլ Սալեհը` պահանջելով, որ նախորդ կառավարության բոլոր անօրինական համաձայնագրերը չեղյալ հայտարարվեն: Կկարողանա՞ն արդյոք Եգիպտոսն ու Թուրքիան համաձայնեցված գործել Լիբիայում` ցույց կտա արդեն մոտ ժամանակներս: Համենայնդեպս, երկու երկրների դիրքորոշումները համընկնում են մի շարք այլ սուր տարածաշրջանային հարցերի շուրջ՝ ներառյալ Գազայում Իսրայելի գործողությունները (անկլավ մատակարարվող օգնության ընդհանուր ծավալի մինչեւ մեկ երրորդը գալիս է Թուրքիայից Եգիպտոսի միջոցով), Սուդանի քաղքացիական հակամարտությունը եւ Սոմալիի եւ Եթովպիայի միջեւ հարաբերությունների սրումը: Նշվեց վերեւում՝ նման փոխգործակցությունը Թուրքիայի առավել մասշտաբային եւ միեւնույն ժամանակ պրագմատիկ ռազմավարության մի մասն է, որն ուղղված է արաբական երկրների հետ հարաբերությունների բարելավմանը, տնտեսական աճի խթանմանը, ներդրումների ներգրավմանը եւ արտահանման ավելացմանը: Բացատրելով «սուլթանի» պրագմատիզմը, որն ակնհայտորեն գերակշռում էր նախկին գաղափարական հակումներին, իշխանամետ քարոզիչները պարզաբանում են, որ պետական շահերն այլ տրամաբանություն են պահանջում, իսկ տարածաշրջանային խաղաղությունն ավելի կարեւոր է, քան անձնական վիրավորանքները: Գազայում (իսկ այժմ նաեւ Լիբանանի շուրջ) սրվող ճգնաժամի պայմաններում ակնհայտ է դառնում Թուրքիայի, Եգիպտոսի, Իրաքի եւ Սիրիայի միջեւ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը, որոնք պետք է համատեղ գործեն: Վերջապես, ռազմական բախումներից հետո Թուրքիան հարաբերություններ էր հաստատում նախկին թշնամիների հետ, ինչպես, օրինակ, Հունաստանի հետ 1919-1922 թթ-ի անկախության պատերազմից հետո, քանի որ միջազային քաղաքականության մեջ հնարավոր եւ անհրաժեշտ են փոփոխություններ` երկարաժամկետ նպատակներին հասնելու համար: Վերջապես, չնայած հասարակության բացասական արձագանքներին, Էրդողանի ընտրողները պետք է գիտակցեն՝ Եգիպտոսի, Իրաքի եւ Սիրիայի հետ կապերի վերականգնումն անհրաժեշտ է սուննիական դաշինքի ամրապնդման եւ Գազայի ճգնաժամին համատեղ դիմակայելու համար:
Կարելի է ենթադրել, որ Թուրքիայի և Եգիպտոսի «հաշտեցումը» դրական ազդեցություն կունենա հակասություններով և հակամարտություններով գերհագեցած Մերձավոր Արևելքի վրա։ Միեւնույն ժամանակ, «իրենց խաղը» խաղալ ցանկացողների պակաս, այդ թվում` Անկարայի եւ Կահիրեի տեղական հաճախորդների շրջանում, Լիբիայում եւ ոչ միայն, ակնհայտորեն չի սպասվում:
Ալեքսանդր Գրիգորեւ
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի