|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
«Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգած աղբյուրի՝ ներսի տարաձայնությունները հերթական անգամ սրվել են «եռյակի» վերածված «քառյակի» հանրահավաքին ընդառաջ:
Այն, որ «եռյակաքառյակային» ձևաչափը ծառայում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձի նպատակին, դրանում կարծես թե կուսակցությունում համոզված են բոլորն ու անընդունելի են համարում: Կարծես կա ընդհանուր մտայնություն՝ ժամանակի ընթացքում հրաժեշտ տալ «եռյակաքառյակին»: Պարզապես բավականին բուռն բանավեճեր կան դրա ժամկետի վերաբերյալ:
Զարուհի Փոստանջյանն ու արմատականորեն տրամադրված երիտասարդները պնդում են, որ ինչքան շուտ, այնքան լավ: Բայց Ռուբիկ Հակոբյանը, Արմեն Մարտիրոսյանն ու այլ փորձառու ժառանգականներ համարում են, որ այդ դեպքում հիմքեր կառաջանան կուսակցության մեղադրել դավաճանության մեջ»,- գրում է «Իրավունք»թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: