|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի պատվիրակություններին հաջողվել է հաղթահարել Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի նախապատրաստման շուրջ տարաձայնությունները: Այդ մասին հայտարարել է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը. հայտնում է РИА Новости-ն:
«Մեզ հաջողվել է վերացնել բոլոր տարաձայնությունները, երկրների առաջնորդները գուցե ցանկանան ինչ-որ հարցեր քննարկել»,- նշել է նա:
Սպասվում է, որ պայմանագիրը կստորագրվի այսօր Աստանայում: