կարևոր
1408 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-09 22:41
Քաղաքական

Հարբած տրակտորիստին թողել, սափրիչի՞ն եք պատժում, եթե արտահերթ եք ուզում՝ հասեք Նիկոլի հրաժարականին. Իշխան Սաղաթելյան

Հայաստանի նախկին նախագահներին, խորհրդարանական ընդդիմությանը «հեռանալու» կոչեր անողները գտնվում են «նիկոլական» օրակարգի մեջ, վերջին օրերին այս քարոզչությունը հատկապես ակտիվացել է։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ 

Սաղաթելյանը վերհիշեց մի հումորապատում, երբ «գյուղացիները որոշում են, որ պետք է պատժեն ոչ թե գյուղի ցանքատարածքները ավիրած հարբած տրակտորիստին, այլ գյուղի սափրիչին, որովհետև այդ մասնագիտության տեր երկու մարդ կա գյուղում» ու կոչ արեց սլաքները ուղղել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի իշխանության, այլ ոչ թե ընդդիմության։ 

Ըստ նրա, բոլոր այն մարդիկ, որոնք արտահերթ ընտրություններ են ցանկանում, պետք է քննադատեն ոչ թե ընդդիմությանը, որի որոշումից չէ կախված այդ գործընթացը, այլ հասնեն Փաշինյանի հրաժարականին, ինչից հետո հաստատ արտահերթ ընտրություններ կլինեն։ 

Մանրամասները՝ տեսանյութում։