Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լիբանանում ճգնաժամային իրավիճակը խորանում է. Հրադադարից բացի երկիրն ունի միջազգային մարդասիրական օժանդակությայն խիստ կարիք։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Լիբանանում հայկական «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։
Նրա փոխանցմամբ՝ հարձակումները շարունակվել են Բեյրութի հարավային արվարձանների վրա, բայց հատկապես թեժ մարտեր, ցամաքային գործողություններ են տեղի ունեցել Իսրայելից դեպի հարավ։ «Որոշ տեղեկություններ՝ փոքր մասշտաբի ներխուժում է իրականացվել»,- ասաց Գանտահարյանը՝ կարծիք հայտնելով, որ Իսրայելն ուզում է բուֆերային անվտանգության գոտի ձևավորել։
Ըստ նրա՝ այս պահին տեղեկությունները դեռ հակասական են, որովհետեւ մի կողմից տեղեկություններ կան ներխուժման վերաբերյալ եւ անգամ ինչ-որ կադրեր ցույց տվեցին՝ իսրայելական դրոշի տեղադրելու մասին, բայց հետո եղան նաև լուրեր՝ հետ քաշվելու մասին։
Անդրադառնալով նաեւ Դամասկոսի Մեզզե շրջանի հրթիռակոծմանը՝ Շ.Գանտահարյանը հայտնեց, որ որոշ աղբյուրների տվյալներով Իսրայելը հարվածել է Դամասկոսում իրանյան հենակետերին։ «Այս պահի դրությամբ՝ քաղաքական հայտարարություններ կան, որ նախապայմանները բավականին ծանր են հրադադարի առնչությամբ, որ պետք է «Հեզբոլլահը» հետ քաշի իր զորքերը մինչև Լիբանանի հյուսիս, նաեւ զինաթափվի։Մինչ այդ ԱՄՆ-ն նաեւ հայտարարել է, որ «Հեզբոլլահի» համակարգն ու ենթակառուցվածքները արմատապես չեզոքացնելու Իսրայելի գործողություններն արդարացված են»,-ասաց Լիբանանում հայկական պարբերականի խմբագիրը՝ ավելացնելով, որ դիվանագիտությունն աշխատում է հերթական անգամ ՄԱԿ-ի «1701» բանաձևի ուղղությամբ, բայց դեռևս հրադադարը տեսանելի չէ։
Գանտահարյանն անդրադարձավ նաեւ սոցիալական ու մարդասիրական խնդիրներին, որոնք շատ են ծանրացել Լիբանանում։ «Փախստականների ալիքը ծանր է, նրանք տարբեր շրջաններում են հայտնվել, Բեյրութի որոշ փողոցներում անօթևան մարդիկ կան, որոնք գիշերում են փողոցներում։ Ճգնաժամ կուտակում է Լիբանանում», - իրավիճակն այսպես նկարագրեց «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը։
Աղբյուր` Փաստինֆո