Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումները թե՛ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի, թե՛ Հեզբոլլահի պատասխանատուների հետ վկայում է այն մասին, որ Մոսկվան նոր դեր է ստանձնել Լիբանանյան թղթածրարի հանգուցալուծման գործընթացում: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նման կարծիք հայտնեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
«Լավրովի հանդիպումները ուշագրավ են, նկատի ունենալով լիբանանյան քաղաքական դաշտի գլխավոր երկու ուղղությունները։ Սաադ Հարիրին իսլամական սուննի համայնքի ամենատիրական դեմքն է, մինչ Հեզբոլլահը ներկայնցում է շիա համայնքի գլխավոր ուժը։ Պարզ է, որ յուրաքանչյուրը հովանավորվում է Սաուդյան Արաբիայի եւ Իրանի կողմից։ Այս երկու հակոտնյա դիրքերի արանքում Մոսկվան անուղղակի միջնորդություն է իրականացնում։ Կանխահաս է ասելը, որ դա կարդյունավորվի, այդուհանդերձ, Հեզբոլլահի ներկայացուցչիների Մոսկվա այցը չէր կարող իրականանալ առանց Թեհրանի համաձայնության»,- ասաց նա։
Գանտահարյանի գնահատմամբ՝ այս ամենն առնչվում են նաեւ Սիրիայի իրավիճակի հետ․ «Մոսկվան աշխուժորեն հետապնդում է Լիբանանում ապաստանած սիրիացի փախստականների տունդարձի աշխատանքները։ Լավրովը դա պայմանավորել էր տարածաշրջանային կայունության ամրապնդման հետ։ Ռուսատանի այս դեմարշը մտածել է տալիս, որ Մոսկվան կնախաձեռնի հանդիպումներ լիբանանյալ այլ կողմերի հետ եւս»,- ասաց Շահան Գանտահարյանը։