|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Այս շաբաթ տարածաշրջանային զարգացումներում էական փոփոխություններ արձանագրվեցին. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը:
Նախ` տեղի ունեցավ Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռակողմ հանդիպումը, որը, ըստ նրա, նոր ձևաչափով էր իրականացվում: Ըստ պատգամավորի` այստեղ ուշագրավն այն է, որ հանդիպումը կազմակերպելու նախաձեռնությամբ Ադրբեջանն էր հանդես եկել և հենց այն ժամանակ, երբ ռուս-թուրքական հարաբերություններում ձնհալ էր:
«Հանդիպումն Ադրբեջանը վաղուց էր նախաձեռնել, և այստեղ ավելի արտահերթ էր Պուտին-Էրդողան հանդիպումը: Ադրբեջանին պետք էր այս հանդիպումը, քանի որ Հյուսիս-հարավ միջանցք կոչվածում նա խնդիր ունի` իր որոշակի դերն ունենալու առումով: Բացի այդ` Ադրբեջանը պետք է փորձ աներ իր նախաձեռնությամբ իր համար որոշակի դրական ֆոն ձևավորել Ղարաբաղի հարցում` լինի բանավոր, թե` փաստաթղթային: Սակայն մենք տեսանք, որ եռակողմ հանդիպումն ավարվեց դեկլարացիայով, որում խոսք չկար Ղարաբաղի մասին, ուստի այն ակնկալիքները, որն Ադրբեջանն ուներ` Ղարաբաղի հետ կապված, չիրականացան»,- ասաց Բեքարյանը:
Ըստ նրա` այո, նախագահների հանդիպման ժամանակ շոշափվել է Ղարաբաղյան հիմնահարցը, բայց այն չի եղել քննարկվող հարցերից գերական: