Փոխարժեքներ
07 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.93 |
EUR | ⚊ | € 424.27 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 505.41 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
Որքան մոտենում են Վրաստանում խորհրդարանական ընտրությունները (իսկ դրանք նախատեսված են հոկտեմբերի 26-ին), այնքան թեժանում է երկրի քաղաքական մթնոլորտը։ Ընդդիմադիր ճամբարում տեղի են ունենում վերադասավորումներ, միավորումներ, խոշորացումներ կամ բաժանումներ, որպեսզի ցույց տան արեւմտյան կուրատորներին, թե որքան մեծ ու ուժեղ է վրացական ընդդիմությունը եւ որքանով է այն ունակ շահելու ընտրողների ձայները: Ընդդիմության հետ միաբերան գործում է նաեւ վրացական ՀԿ-ների զգալի մասը, որոնց հատկապես չի բավարարում Վրաստանի խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը պարտավորեցնում է բացահայտել ֆինանսավորման աղբյուրները եւ հայտարարագրել եկամուտները: Այս կազմակերպությունների մեծ մասը ծագել է նույնիսկ այսպես կոչված «վարդերի հեղափոխությունից» առաջ, եւ նրանցից շատերն այն ժամանակ դեր են խաղացել Էդուարդ Շեւարդնաձեի կառավարության տապալման եւ իշխանությունը «Ազգային շարժման» եւ «Միացյալ դեմոկրատների» ձեռքը հանձնելու գործում:
2012 թ-ին, երբ «Ազգային շարժումը» սպառեց իրեն վերապահված պաշտոնավարման ժամկետը, եւ երբ ոչ առանց արեւմտյան գործընկերների ցուցումների Սահակաշվիլիի կառավարութւնը իշխանության ղեկը զիջեց այն ժամանակ դեռեւս նորաստեղծ «Վրացական երազանքին», այդ ՀԿ-ները լռեցին։ Սակայն ժամանակի ընթացքում կրկին վերադարձել են նախկին հռետորաբանութայնը եւ այսօր հանդես են գալիս հիմնականում «ազգային շարժումից» եւ դրանից անջատված արբանյակային կուսակցություններից բաղկացած ընդդիմության շահերի ակտիվ պաշտպաններն ու դիրիժորները։ Իսկ նրանց անխոնջ քննադատության նպատակը եղել եւ մնում է «Վրցական երազանքը»։ Այսօր ՀԿ-ները Վրաստանի բնակչությանը համառորեն ներշնչում են, որ 2024 թ-ի խորհրդարանական ընտրությունները մեծ հավանականությամբ կեղծվելու են, եւ հող են նախապատրաստում երկրում նոր հեղափոխություն իրականացնելու համար։ Վրաստանում նման հող են պատրաստում նաեւ որոշ արեւմտյան քաղաքական գործիչներ՝ ԵՄ երկրների եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչներ՝ խոսելով այն մասին, որ 2024 թ-ը երկրի համար բեկումնային տարի է, եւ այս տարի շատ բան պետք է փոխվի։ Վրաստանում ընտրոթյուններից առաջ ակտիվացրել են իրենց գործունեությունը նաեւ որոշ միջազգային կազմակերպություններ։ Այսպես, միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) վրացի երիտասարների համար կազմակերպել է թրեյնինգների շարք, որտեղ, իբր, սովորեցնում է նրանց քվեարկության կանոնները։ Սակայն տեղի փորձագետները կասկածում են, որ նման «անմեղ» թրեյնինգների քողի տակ երիտասարդներին սովորեցնում են արմատական գործողություններ, որոնք նրանք պետք է ծավալեն այն դեպքում, եթե ընտրությունների արդյունքներն անընդունելի լինեն տեղի ընդդիմության եւ նրա արտասահմանյան գործընկերների համար: Վրաստանում ակտիվ թրեյնինգներ է անցկացնում նաեւ «Կանվաս» կազմակերպւթյան տեղական «մասնաճյուղը», որը հայտնի է տարբեր երկրներում հեղափոությունների կազմակերպման իր փորձով: Մեկ տարի առաջ Վրաստանի ՊԱԾ-ն Թբիլիսիում ձերբակալել եւ հարցաքննել էր այդ կազմակերության երեք անդամների՝ Սերբիայի քաղաքացիների, որոնք, հետաքննության տվյալներով, «վրացի երիտասարդներին ակտիվորեն սովորեցնում էին բողոքի լիցքեր ստեղծելու մեթոդներն ու բռնի գործողություններ իրականացնելու մարտավարությունը»: Դասընթացների կազմակերպիչն էր USAID-ն: Այնուհետեւ Սերբիայի քաղաքացիներին ազատ են արձակել, եւ նրանք լքել են երկիրը, սակայն կազմակերպության մասնաճյուղը Գեորգի Մելաձեի ղեկավարությամբ շարունակել է գործունեությունը Վրաստանում: Մարդիկ, ովքեր Սահակաշվիլիի կառավարման օրոք տարբեր պաշտոններ են զբաղեցրել, նույնպես անգրծ չեն նստում։ Եվ եթե չեն անդամակցում նրա կենտրոնական կուսակցությանը կամ սատելիտային ճյուղերին, ապա ստեղծում են նոր հիմնադրամներ կամ ՀԿ-ներ, որոնք նպատակ ունեն «պաշտպանել ընտրությունները կեղծիքներից»։
Այսպես, Սահակաշվիլիի կառավարման տարիներին Վրաստանի ԿԸՀ երկու նախագահներ Լեւան Թարխնիշվիլին եւ Զուրաբ Խարատիշվիլին ընտրությունների նախաշեմին հիմնել են «Պաշտպանիր ընտրությունները» շարժումը՝ «կեղծիքներ» թույլ չտալու նպատակով։ Սահակաշվիլիի օգտին ընտրությոնների արդյունքների գլխավոր արտադրողներն այսօր պատրաստվում են պաշտպանել ընտրողների ձայները կրկին հօգուտ Սահակաշվիլիի կուսակցության եւ նրա ճյուղերի։ Բուն ընդդիմության մեջ բազմաթիվ հրաժրականներից, վերադասավորումներից, միավորումներից, առանձնացումներից կամ բաժանումներից հետո ուրվագծվել են մի քանի «խոշորացված» կենտրոններ։ Դրանցից մեկը, որը, մի շարք փորձագետների կարծիքով, դեռ կարող է հույս ունենալ, որ կհաղթահարվ ընտրական պատնեշի 5 տոկոսը, նախկին նախագահ Սահակաշվիլիի կուսակցությունն է, որը «ռեբրենդինգից» եւ մի շարք արբանյակների հետ միավորվելուց հետո սկսեց կոչվել ոչ այլ ինչ, քան «Միասնություն»՝ 5-րդ համարի ներքո: Այսօր այդ կազմակրպության նախագահն ու դեմքը «Ազգային շարժման» նախագահ Թինա Բոկուչավան է, որն ունակ է վստահորեն անգիր արած հայտարություններ անել։ Իսկ նրա հետ կողք-կողքի ամենուր հետեւում է «Աղմաշենեբելիի ռազմավարության» հիմնադիր Գեորգի Վաշաձեն՝ Սաակաշվիլիի կառավարության արդարադատության նախկին փոխնախարար։
Խոշորացավ նաեւ բանկիրների «Լելո» կուսակցությունը, որին միացան մի շարք փոքր քաղաքական կազմակերպություններ, այդ թվում՝ «Քաղաքացիներ» շարժման առաջնորդ Ալեքսանդր Էլիսաշվիլին։ Նա, ով կուսակցությունը հիմնեց 2020 թ-ի խորհրդարանական ընտրություններից քիչ առաջ եւ կարոացավ խորհրդարան անցնել միայն իշխանությունների «բարեհաճության» եւ այն ժամանակ ընդդիմության եւ «Ազգային շարժման» նկատմամբ իր անհաշտ վերաբերմունքի պատճառով։ Նույն ինքը՝ Էլիսաշվիլին, ավելի վաղ ակտիվորեն քննադատել էր «Լելո» կուսակցության հիմնադիրներ բանկիրներ Մամուկա Խազարաձեին եւ Բադրի Ջափրիձեին։ Բայց քաղաքական օրակարգը նրան այլ մարտավարություն թելադրեց։ Այսօր նա նրանց համախոհն է «Վրացական երազանքի» դեմ պայքարում։
Ըստ հասարակական կարծիքի տարբեր հարցումների՝ «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի վերածված միացյալ «Լելոյի» հնարավորությունները խորհրդարան մտնելու՝ չնայած «նոր ուժերի» ներհոսքին, փոքր են։ Բանկիրների կուսակցությունը պատրաստ է նոր համախմբման. Խոսքը նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի՝ «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի հնարավոր անդամակցության մասին է։ Եվ չնայած վերջնական որոշում դեռ չի կայացվել, փորձագետները կարծում են՝ Մարգվելաշվիլիի «հեղինակությունը», որը ժամանակին նախագահ է ընտրվել «Վրացական երազանքի» աջակցության շնորհիվ, իսկ հետո հանկարծ դարձել է նրա ընդդիմախոսը, բանկիրների կուսակցության նոր ձայները չի ավելացնի: «Լելո» կուսակցության ուղղությամբ ռեւերանսներ էին անում նաեւ «Վրացական երազանքի» նախկին վարչապետ Գեորգի Գախարիայի կուսակցության անդամները։ Սակայն սառը մերժում են ստացել եւ այսօր ստիպված են ինքնուրույն գործել։ Ժամանակին, երբ Գախարիան հրաժարական տվեց, այնուհետեւ հիմնեց «Հանուն Վրաստանի» կուսակցությունը, շատերը կասկածում էին, որ դա պատահական չի արվել, եւ ի դեմս Գախարիայի, երկրում հայտնվել է այսպես կոչված «կառուցողական» ընդդիմությունը, որի հիմնադիրը. «Վրացական երազանքի» մասին ավելի վաղ խոսել էր Բիձինա Իվանիշվիլիի մասին, որի մասին նա կանխատեսում էր, որ կգա իշխանության՝ փոխարինելու «Երազանքին»։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ այդ դերը Իվանիշվիլին, հավանաբար, ամենեւին էլ Գախարիան չէր տվել։ «Վրաստանի համար» կուսակցությունը հիմնականում բաղկացած է նախկին պաշտոնյաներից, որոնք աշխատել են կառավարության վարչակազմում կամ ՆԳՆ-ում այն ժամանակահատվածներում, երբ Գախարիան զբաղեցնում էր վարչապետի կամ ներքին գործերի նախարարի պաշտոնները: Առաջիկա ընտրություններում այս կուսակցության հասարակկան կարծիքի հարցումները հաջողություն չեն կանխատեսում։
Սահակաշվիլիի նախկին համախոհները եւս մեկ նախընտրական կոալիցիա են ստեղծել՝ «Հանուն փոփոխությունների», որում ընդգրկվել են Սահակաշվիլիի կառավարության գլխավոր դատախազի նախկին տեղակալ, «Մտավարի» հեռուստաալիքի նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան, «Ազգային շարժման» նախկին նախագահ Նիկա Մելիան, ինչպես նաեւ մարիխուանայի եւ թմրանյութերի օգտագործման ապաքրեականացման լոբբիստ «Գիրչի – ավելի շատ Ազատություն» կուսակցությունը եւ «Դրոա» քաղքական շարժումը, որը հիմնել Սահակաշվիլիի զինակից Ելենա Խոշտարիան: Վերջինս հայտնի է իր արմատական գործողություններով ինչպես խորհրդարանում, այնպես էլ բազմաթիվ հանրահավաքներում։ Ընտրությունների նախաշեմին «Հանուն փոփոխությունների» կոալիցիան «պայքարի շտաբներ» է բացում երկրի շրջաններում, իսկ նրա առաջնոդները պնդում են՝ նորահայտ կոալիցիայի կողմնակիցների թիվն օրեցօր աճում է: Հասարակական կարծիքի հարցումները այս միավորմանը կանխատեսում են նվազագույն արդյունքով 5% - անոց պատնեշի հաղթահարում։
Հուլիս-օգոստոս ամիսներին GORBI կազմակերպթյան անցկացրած վերջին հարցման համաձայն, որին վստահում է իշխող կուսակցությունը, սակայն առանձնապես վստահույուն չի հայտնում ընդդիմությունը, խորհրդարանում տեղեր ստանալու ամենամեծ շանսերն ունեն միայն 4 քաղաքական միավորումներ: Ընդ որում, իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը աջակցություն է հայտնել հարցվածների 53,9 տոկոսը, «Միասնություն – ազգային շարժումը» հավաքել է 13,1 տոկոսը, «Ուժեղ Վրաստանի» կոալիցիային բաժին է հասել հարցվածների ձայների 5,8 տոկոսը, իսկ «Հանուն փոփոխությունների» կոալիցիային պաշտպանել է հարցվածների 5,5 տոկոսը: Մնացած կուսակցթյուններն ու շարժումները, այդ թվում՝ Գախարիայի կուսակցությունը եւ պահպանողական ուժերի «Հայրենասերների դաշինք եւ ալտ-Ինֆո» միավորումը, որին համարում են Ռուսաստանի շահերի հաղորդիչ, դուրս են մնացել ընտրական պատնեշից։
Միանգամայն ակնհայտ է՝ Վրաստանում 2024 թ-ի ընտրությունները հեշտ չեն լինելու ինչպես ներկայիս իշխանության, այնպես էլ երկրի բնակչության համար։ «Վրացական երազանքը» դեռեւս դիմանում է ինչպես ընդդիմության, այնպես էլ նրա արեւմտյան լոբբիստների եւ կուրատորների հարձակմանը։ Բայց ամեն օր ճնշումն ուժեղանում է։ Եվ չի բացառվում՝ «ընտրակեղծիքների» անվան տակ, որի մասին եզրակացություն կտան տեղացի եւ արտասահմանցի դիտորդները, երկրում հող կստեղծվի նոր գունավոր հեղափոխության եւ արեւմտյան «գործընկերների» համար ավելի ցանկալի ուժերի իշխանույթան գալու համար։
Իննա Մարինինա
Աղբյուրը՝ ritmeurasia.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի