|
Փոխարժեքներ
01 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ի պատասխան այն լուրերի, թե ինքը կարող է սխալվել միջուկային փորձարկումների մասին ձևակերպումներում, հայտարարել է, որ գիտի, թե ինչ է անում Միացյալ Նահանգները և որտեղ:
«Ես այդ մասին չեմ խոսի։ Հստակ գիտեմ, թե ինչ ենք մենք անում, որտեղ ենք դա անում, բայց եթե այլ երկրներ դա անում են, ապա մենք նույնպես կանենք», - հայտարարել Է Թրամփը։
Հոկտեմբերի 30–ին ԱՄՆ նախագահ ԴոնալդԹրամփըհայտարարել է, որ կարգադրել Է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար պայմաններում» այլ երկրների հետ, որոնք իբր համապատասխան ծրագրեր ունեն: Իր Truth Social սոցցանցում Թրամփը հավելել էր, որ այդ գործընթացը կսկսվի անմիջապես։ ԱՄՆ Սենատի հետախուզության կոմիտեի ղեկավար Թոմ Քոթոնն ավելի ուշ ասել է, որ Թրամփի հայտարարած միջուկային փորձարկումները ենթադրում են ոչ մեծ ստորգետնյա վերահսկվող պայթյուններ: