կարևոր
2617 դիտում, 1 ամիս առաջ - 2024-09-13 19:14
Հասարակություն

Հանդիպելու եմ կաթողիկոսին, Արցախի որոշ առաջնորդների. Լուիս Մորենո Օկամպո

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման գործընթացի շուրջ համաշխարհային հայ համայնքի ջանքերի միավորումը չափազանց կարևոր է համարում։ Այս մասին նա ասաց այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ դեր կարող է այս գործընթացում խաղալ հայկական սփյուռքը։

Օկամպոն ընդգծեց, որ հայ գերիների ազատման վերաբերյալ ամիսներ առաջ համացանցում իր կողմից նախաձեռնված արշավը բավականին hաջողված ծրագիր է։

«Ես մասնակցել եմ տարբեր գործընթացների, որոնք վերաբերել են աշխարհում այլ ցեղասպանությունների և առաջին անգամ է, որ տեսնում եմ համաշխարհային մակարդակով համագործակցություն, ինչը ֆանտաստիկ ձեռքբերում է։ Այսինքն՝ հայերն այսքան ակտիվ կերպով համագործակցելու աննախադեպ փորձ են ձևավորում։ Սա Հայաստանը պաշտպանելու նպատակով է և չափազանց կարևոր է», - իր խոսքում նշեց Օկամպոն՝ հավելելով, որ պատանդների ազատ արձակման ուղղությամբ պետք է ջանքեր գործադրեն բոլոր հայերը։

Նրա դիտարկմամբ՝ այս հարցում հայերը միայնակ չեն, քանի որ շատ ու շատ համալսարաններ և ակադեմիական համայնքներ են միացել այդ նախաձեռնությանը։

«Հայկական սփյուռքը կարող է, առնվազն, միանալ այս գործընթացին», - ընդգծեց Մորենո Օկամպոն։

«Մենք Հայաստան ենք եկել ավելի լավ հասկանալու, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում այս պահին։ Երեկ ես այցելել եմ Ադրբեջանի հետ սահման, տեսել եմ սահմանամերձ գյուղեր, ինձ համար դա շատ կարեւոր է: Ես վաղը հանդիպելու եմ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, նա նույնպես ցանկանում է ակտիվ լինել այս հարցում։ Այսօր հանդիպելու եմ արցախցի որոշ առաջնորդների հետ։ Նպատակն է ազատ արձակել պանադներին, պաշտպանել Լեռնաին Ղարաբաղն ու Հայաստանը։ Ունենք դեռևս 2 ամիս մինչև Բավքում կայանալիք COP 29-ը»,- ասաց Լուիս Մորենո Օկամպոն։