Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաշինյանի հայտարարությունները հիմնված են այն մտայնության վրա, որ մերժում է ազգի գաղափարը, ազգը մի հասկացություն է, ժողովուրդը՝ ուրիշ, բնակչությունը մեկ այլ հասկացություն է։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց սփյուռքահայ հրապարակախոս, վերլուծաբան, Բոստոնի «Հայրենիք» պարբերականի և Լոս Անջելեսի «Ասպարեզ» օրաթերթի խմբագիր Վաչե Բրուտյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե փոփոխություն է տեղի ունենում Հայաստան - Սփյուռք հարաբերություններում։ Մասնավորապես՝ վերջինս ասել է, թե Հայաստանը չպետք է միջամտի Սփյուռքի կառավարման գործերին, և հակառակը՝ Սփյուռքն այլևս չի կարող լինել ՀՀ կառավարման օժանդակ ինստիտուտ։
«Երբ մենք խոսում ենք հայ ազգի մասին՝ խոսում ենք ամբողջության մասին, այսինքն, հայրենք և հայություն, ուր էլ գտնվի այդ հայությունը՝ Հայաստանի մեջ, թե Հայաստանից դուրս։ Փաշինյանն իր այս հայտարարությամբ ուրանում է ազգի գոյությունը, իր համար ազգը՝ իբրև մեկ ամբողջություն, գոյություն չունի։
Նա իր խոսքում ոչ մի անգամ ազգի մասին հայտարարություն չի արել, իմիջիայլոց, այս իշխանության գաղափարախոսության մեջ առհասարակ ազգ եզրույթը չկա։
Նա իր հայտարարությամբ սփյուռքին ասում է, որ Հայաստանի Հանրապետության համար միևնույն է, թե ինչ կլինի Սփյուռքի հետ, որ ՀՀ կառավարությունից, ՀՀ իշխանությունից, պետությունից որևէ ակնկալիք մի ունեցեք։ Այս արտահայտություն անում է մեկը, ում համար գոյություն չունի ազգի ներուժը համախմբելու գաղափարը»։
Նա բացարձակապես հետաքրքրված չէ ազգի ներուժը համախմբելու գաղափարով, իր խոսքի թարգմանությունը մաքուր հայերենով այս է, իսկ սա անընդունելի է ու մերժելի»։
Բրուտյանն ընդգծեց, որ մոտ 3 մլն հայ կա Ռոուսաստանում, ԱՄՆ-ում մոտ 1.5 մլն հայ, ու նրանց բոլորի՝ ամբողջ Սփյուռքի հայության հայացքը և հույսը Հայաստանն է։ «Սփյուռքը իմաստավորվում է Հայաստանով, Հայաստանի օժանդակությամբ, իսկ այդ օժանդակությունը կարող է լինել տարբեր ձևերով՝ մեկ նպատակ ունենալով, որպեսզի հայության ինքնությունը պահպանեն ու զարգացնեն։
Նույնիսկ Սովետական Հայաստանի ժամանակ նման մոտեցում չի եղել Սփյուռքին, Սովետական Հայաստանի տարիներին արտասահման էին ուղարկվում մտավորականներ, արվեստի գործիչներ, անսամբլներ, անգամ ֆուտբոլի թիմեր, որպեսզի արտերկրում ապրող հայության մեջ ազգային ինքնության զգացողությունն ուժեղանա. իսկ Փաշինյանը եկել, ասում է՝ մեր վրա հույս չդնեք, մենք ձեր համար չկանք, եթե գործ կուզեք՝ մենք կարող ենք առավելագույնը «իԳործ» ծրագրով աջակցենք։ Ծրագրի անունը, իհարկե, գրավիչ է, բայց այն չունի հայության ներուժը համախմբելու գաղափար, քանի որ ազգի ներուժը համախմբելով բացարձակապես հետաքրքրված չեն»։
Սփյուռքահայ գործիչը նաև ընդգծեց, որ Փաշինյանի այս քաղաքականությունը լիովին համընկնում է թուրքական իշխանությունների պահանջների հետ։ «Ի վերջո, հենց թուրքական իշխանություններն են այս թեզերը առաջ քաշում, ինչ են ասում Թուրքիայում, ասում են՝ Սփյուռքն է խանգարում, որ Հայաստանի և Թուրքիայի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատվեն, այնպես որ՝ թե՛ էրդողանի մոտեցումը, թե) Փաշինյանի ու այս իշխանության մոտեցումները համընկնում են»։
Աղբյուր` Փաստինֆո