Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Ղարաբաղում հաղթանակը նշանավորել է Կովկասում նոր դարաշրջանի սկիզբը՝ վերացնելով տարածաշրջանում կայուն խաղաղության և համապարփակ կարգավորման խոչընդոտները․ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա գոհունակություն է հայտնել խնդիրների լուծման ուղղությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի ձեռնարկած քայլերից։
«Թուրքիան աջակցում է կողմերի ջանքերին՝ ուղղված սահմանային խնդիրների լուծմանը, խաղաղության համաձայնագրի մշակմանը և տրանսպորտային միջանցքների բացմանը։ Այդ ջանքերի հաջող իրականացումը օգուտ կբերի բոլորիս, մեր ամբողջ տարածաշրջանին»,- ընդգծել է Էրդողանը։
Թուրքիայի ղեկավարը ուրախալի է համարել մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի ունեցած՝ սահմանային հանձնաժողովների առաջին հանդիպումը՝ նշելով, որ առաջընթաց է գրանցվել Զանգեզուրի միջանցքի հարցում։
«Մենք նույնպես անկեղծորեն շարունակում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Մենք կշարունակենք ամրապնդել մեր համերաշխությունը Ադրբեջանի հետ՝ հանուն տարածաշրջանային անվտանգության և բարգավաճման», - ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ պաշտոնական Երևանն իր հերթին բացառում է «միջանցքային» տրամաբանությունը` նշելով, որ բոլոր ճանապարհների վրա պետք է մնա այն երկրի ինքնիշխանությունը, որի տարածքով այն անցնում է: