կարևոր
2968 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-11 17:24
Հասարակություն

Հիշեցնեմ, թե՝ ինչպես էիք 6 տարի առաջ մարդուն կալանքի տանելու ցուցումներ տալիս․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին

ԱԺում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հարց ուղղեց  Փաշինյանին՝ հետաքրքվելով ՀՀ-ում դատական անկախ համակարգ կա՞, թե ոչ՝ հիշեցնելով 2018թ. սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնված մի խոսակցություն՝ վարչապետի, ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի մասնակցությամբ։ Ձայնագրության մեջ նրանք քննարկում էին, թե ինչպես են մարդիկ կալանքի տարվում և թե ինչ ցուցումներ են տրվում այդ ուղղությամբ։

«Ես ցանկանում եմ մեր հասարակությանը հիշեցնել մի բանի մասին, որը եղել է ուղիղ 6 տարի առաջ՝ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին։ Խոսքը հայտնի խոսակցության մասին է, որը հայտնվել է համացանցում այդ օրը։ Այդ խոսակցության ընթացքում ՀՀ վարչապետը, ԱԱԾ ղեկավարը, ՀՔԾ պետը քննարկում են, թե ինչպես են կալանքի տանում մարդկանց, ինչպես են դրա մասին տեղեկացվում դատավորներին, ինչ պետք է անի, ում հանդեպ, ինչ պետք է կիրառվի՝ գրավ, կալանք, այսինքն մինչև դատարանի վերջնական որոշումը իրենք արդեն գիտեն ինչ է լինելու և ցուցումներ է լինում ու սրա մասին զեկուցվում ա ՀՀ վարչապետին։ Ինչո՞վ է սա կարևոր, որովհետև 2018 թվականի ապրիլի իրադարձություններից հետո՝ իշխանության հեղափոխությունից հետո և այդ ընթացքում շատ սկզբունքներ որդեգրվեց, շատ բաների մասին խոսվեց, շատ խոստումներ տրվեց և սա երևի թե առաջին ամենացցուն ապացույցն էր, թե ինչքան կեղծ էին շատ բաներ, շատ խոստումներ՝ ժողովրդավարության բաստիոնը, մնացածը, դատավորների զանգեր չի լինելու։ Իհարկե, շատ հմուտ կերպով այդ ժամանակ իրենք այնպես արեցին, որ ամբողջ ուշադրությունը սրեռվեց նրա վրա, թե այ ո՞վ է արել այդ գաղտնալսումը, այլ ոչ թե բովանդակության վրա, ինչը ինքնին շատ ավելի կարևոր և էական էր։ Դրան հետևեցին արդեն տարիների ընթացքում բազմաթիվ քաղաքական հետապնդումները, դատարանների վրա ճնշումները, կոնկրետ դատավորների հետևից ընկնել ու հասնել նրան, որ նրանք չլինեն, սահմանադարական դատարանը, մնացածը։ Հիմա հարցը հետևյալն է․ նույն ձև՞ է մինչև հիմա արվում այդ ամեն ինչը, թե՞ ինչ-որ սխեմա է փոխվել, որովհետև այն, ար արվում է, դա փաստ է, դրա ականատեսն ենք մենք»։ 

Նիկոլ Փաշինյանը հարցին շատ երկար պատասխանեց՝ նշելով, որ անկախ դատական համակարգ ունենալու պատասխանատվությունը կրում է ՀՀ կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը, և որ նա չի կարծում, որ այսօր Հայաստանում ունենք լիարժեք անկախ դատական համակարգ։

Փաշինյանի հարցին Լևոն Քոչարյանն արձագանքեց․

«Գիտե՞ք, այս ամեն ինչը, այս խոսքը այնպիսի տպավորություն է ստեղծում, որ սրա մասին խոսում է մի մարդ, ով կողքից վերլուծաբան է, բարի խոսքեր դատական համակարգի հետ կապված, այնինչ իմ ասածը վերաբերում էր մի դեպքի, որտեղ կոնկրետ այդ ամեն ինչի մասնակից էր, հենց այդ մարդուն էր զեկուցվում, այսինքն ձեզ, այս ամեն ինչը։ Իհարկե, դատական համակարգ ունենալը շատ լավ է, ուզում ենք բոլորս դա, հիմա շատերը իրենց մաշկի վրա են զգում այդ պատվերները քաղաքական և այլն, վերջիվերջո գիտենք, տեսնում ենք, ներսից ենք տեսնում։ Ինչ-որ լծակների մասին խոսվեց, որը անկեղծ ասած ինձ համար հասկանալի չէր, ես չգիտեմ այդպիսի բան։ Իսկ ընդդիմության շարքերը կարան տարբեր լինեն։ Երբ այս թիմը եղել է ընդդիմություն, չեմ կարծում, որ ամբողջ ընդդիմությունը պիտի նույնականացվի, և ձեր շարքեր ասելով, ձեր նշած մարդը իմ շարքերում չի ամեն դեպքում։ Հարցն այստեղ ցրողական ա, որովհետև կոնկրետ մարդ կա, մարդիկ կան, որոնք դրա մեջ մասնակից են եղել։ Դուք անդրադառնում եք կոնկրետ մարդու, բայց սեփական անձը կարծես մի կողմ դնելով, ոնց որ ինքը չի եղել, կողքից կարծիք ա հնչում, կարծիք ա արտահայտվում։ Սա, առնվազն, արդար չի մեր հասարակության հանդեպ, պատգամավորների հանդեպ, որովհետև բացարձակ ուրիշ բանի մասին էր»։  

Մանրամասն՝ տեսանյութում։