կարևոր
3418 դիտում, 1 ամիս առաջ - 2024-08-28 19:00
Հասարակություն

Ադրբեջանը քանդել է Բերձորի Սուրբ Համաբարձում եկեղեցին ու տեղը մզկիթ է կառուցում

Ադրբեջանը քանդել է Բերձորի Սուրբ Համաբարձում եկեղեցին ու տեղը մզկիթ է կառուցում

Արցախի Հանրապետության Բերձորի Սուրբ Համաբարձում եկեղեցին հիմնահատակ քանդելուց հետո նրա տեղը Ադրբեջանի իշխանությունները կառռուցում են մզկիթ։ Այս մասին ահազանգում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդը ու հիշեցնում, որ  դեռևս 2022 թվականի սեպտեմբերին էին հայտնել Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու ադրբեջանական վարչախմբի մտադրության մասին։

Բերձորը, այդ թվում Սուրբ Համբարձման եկեղեցին, թշնամուն էր հանձնվել դեռ 2022 թվականի օգոստոսի 25-ին։ 

Եկեղեցին կառուցվել է 1998-ին, գմբեթի խաչը օծվել է 1998 թվականի մայիսի 31-ին։ Ադրբեջանին հանձնելուց հետո Panorama.am-ի հետ զրույցում եկեղեցու ճարտարապետ Հրաչյա Գասպարյանը մտավախություն էր հայտնել. «Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին եԵրևի թե արժանացավ նույն ճակատագրին, ինչի Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցին՝ վերածեցին մզկիթի»։