|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Արցախի Հանրապետության օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներն այսօր հանդիպել են Արցախի հարցով միջազգային հանձնախմբի անդամների հետ։ Այս մասին գրում է «Ապառաժը»։
Հանձնախմբի անդամները հանդես են եկել զեկույցով, ներկայացրել կատարած աշխատանքները։ Նրանք հատկանշական են համարել, որ միջազգային կառույցների պատասխանատուների հետ բոլոր հանդիպումները ընդառաջվել են և նրանք պատրաստակամություն են հայտնել լսելու Արցախի տեսակետները։
Ըստ հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանի զեկույցի՝ հանձնախումբը արտերկրում տասնյակ հանդիպումներ է ունեցել հայազգի քաղաքական գործիչների և միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ։ Հանդիպումների հիմքում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունն ու միջազգային երաշխիքներով Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի և իր հայրենիքում ապահով, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի պաշտպանությունն ու հետապնդումն է։
Հանձնախումբը ստեղծվել է Արցախի խորհրդարանի կողմից, կոչված է զբաղվելու Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի և նրանց իրավունքների պաշտպանության հարցերով։