Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Աշխարհի երկրների մեծ մասը ակնածանքով եւ հուզմունքով է հետեւում ԱՄՆ-ում ծավալված նախընտրական քարոզարշավին: Այս երկրներն այս կամ այն պատճառով հույս ունեն՝ Բայդենի իրավահաջորդի օրոք կլինի կամ Վաշինգտոնի հետ հարաբերույոփւնների բարելավում, կամ դրանց լճացում։ ԱՄՆ նախագահական ընտրությունների նկատմամբ անտարբեր չմնաց նաեւ Ադրբեջանը։ Հուլիսի 20-ին Շուշիի երկրորդ գլոբալ մեդիաֆորումի ժամանակ Ալիեւը բավական հետաքրքիր համատեքստում հիշատակել է ԱՄՆ-ում տեղի ունեցող գործընթացները․ «Դեռեւս 1992ին Միացյալ Նահանգները պատժամիջոցներ էր սահմանել Ադրբեջանի դեմ։ Մենք ագրեսիայի թիրախ էինք, բայց ԱՄՆ-ում հայկական լոբբիի եւ Կոնգրսի հայամետ անդամների պատճառով մեզ ենթարկեցին պատժամիջոցների։ Այսինքն՝ սա բացարձակ անհեթեթ իրավիճակ է. երկիրը բախվում է հումանիտար ճգնաժամի, մեկ միլիոն մարդու տեղահանման, գրավյալ տարածքների ամբողջական ոչնչացման հետ եւ, միեւնույն ժամանակ, ենթարկվում է պատժամիջոցների։ Այդ ժամանակ մենք միջազգային լրատվամիջոցների հասանելիություն չունեինք։ Մենք միայն վերականգնեցինք մեր անկախությունը։ Այդ պատճառով մենք ստիպված էինք շատ մեծ աշխատանք կատարել։ Սկզբում մեզ թվում էր՝ մենք չենք կարող ճիշտ հասցնել մեր ուղերձը։ Մենք ինքներս մեզ մեղդրեցինք եւ փորձեցինք մոբիլիզացնել մեր ռեսուրսները՝ բացատրելու, լուսավորելու, հաղորդակցման տարբեր ուղիներ օգտագործելու համար: Բայց հետո մենք հասկացանք՝ շատ ու շատ մարդիկ պարզապես չէին ուզում իմանալ ճշմարտությունը կամ ուզում էին իրավիճակն ամբողջությամբ ներկայացնել բոլորովին այլ լույսի ներքո: Այդ իսկ պատճառով, Ադրբեջանի նման երկրի համար, որն ընդամենը 30 + տարի է անկախ, դա հաղթահրելու լավագույն միջոցը ձեր նման մարդկանց այստեղ՝ Բաքու, այլ շրջաններ, Ղարաբաղ հրավիրելն է, որպեսզի նրանք տեսնեն, թե ով ենք մենք, ինչ ծրագրեր ունենք, ինչ ակնկալիքներ ունենք, ինչ երկիր ենք ուզում կառուցել, եւ արդյոք դա մեզ հաջողվել է, թե ոչ: Եվ դա նպատակին հասնելու լավագույն միջոցն է: Այսօր ականատեսն ենք, որ նույնիսկ ԱՄՆ նախագահը բախվում է այն ամենին, ինչին մենք բախվել ենք տարիներ շարունակ: Նախագահ Թրամփը Washington Post - ին եւ New York Times -ին անվանել է կեղծ լուրերի աղբյուրներ: Եվ ես լիովին համաձայն եմ նրա հետ՝ ոչ միայն այդ, այլ նաեւ այլ հայտարարույութնների հետ։ Այնպես որ, հիմա ԶԼՄ-ների կողմից հետապնդումների, ԶԼՄ-ների հարձակումների եւ հասարակական կարծիքի մանիպուլյացիայի առարկան ԱՄՆ նախագահն է»։
Հետաքրքիր է, չէ՞: Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախագահ է եղել 2017-2021 թվականներին: Այժմ նա ԱՄՆ նախագահի թեկնծու է: Այնուամենայնիվ, Թրամփին նախագահ անվանելով՝ Ալիեւն ակամայից մատնել է իր ցանկությունը։ Այլ բան է՝ դեմոկրատական կուսակցույաթն եւ նրա թեկնածու Քամալա Հարիսի նկատմամբ պաշտոնական Բաքվի քննադատության աստիճանը նույնպես պետք չէ չափազանցնել։ Չնայած ամերիկահայերից կախվածությանը՝ Բայդենի օրոք տեղի ունեցավ պաշտոնական Բաքվի նկատմամբ 907-րդ ուղղման չեղարկման երկարաձգումը, իսկ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին այցելեց Շուշի: Այնուամենայնիվ, Ալիեւը ցանկանում է՝ Թրամփը կրկին դառնա ԱՄՆ նախագահ՝ միաժամանակ շարունակելով աշխատել համապատասխան շրջանկների հետ։ Բանն այն է, որ հուլիսի 29-ին կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական կոմիտեն հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Ադրբեջանում գրանցվել է Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու (մորմոններ) համայնք: Իսկ դրանից երկու օր առաջ՝ հուլիսի 27-ին, Յուտա նահանգում տեղակայված մորմոնների ամենահին Deseret News թերթում լույս է տեսել հոդված՝ նվիրված Ադրբեջանում կրոնական հանդուրժողականությանը։
Ինչո՞վ են մորմոններն այդքան կարեւոր ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի համար: Յուտա նահանգը, որտեղ ապրում են մորմոնները, Հանրապետական կուսակցության կալվածքն է։ Իսկ իրենք՝ մորմոն քաղաքական գործիչներն ամենեւին էլ մարգինալ չեն։ Օրինակ՝ ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Միթ Ռոմնին, ով 2012ին պարտվել է Բարաք Օբամային, մորմոն է։ Մորմոն է նաեւ 2021ին Բայդենի օրոք Թուրքիայում նշանակված դեսպան Ջեֆրի Ֆլեյքը։
Մորմոնների հետ է կապված Սթիրլինգի հիմնադրամը, որն Ադրբեջանին օգնույթուն է ցուցաբերում տարածքների ականազերծման հարցում։ Այսպես, ս.թ. մայիսի 4-ին Ստիրլինգի հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Էդվարդ Ռոուն Ադրբեջանի Հանրապետության ականազերծման գործակալության (ANAMA) վարչության նախագահ Վուգար Սուլեյմանովի հետ հանդիպման ժամանակ հաստատել է ֆինանսական օգնության տրամդրումը շարունակելու մտադրությունը: Մի քանի օր առաջ՝ ապրիլի 30-ին, Ռոուն եւ հիմնադրամի նախագահ Մայլզ Հանսենը մորմոնների կրոնական առաջնորդներ Դեյվիդ Բեդնարի եւ Ջեք Գերարդիի հետ միասին ընդոնվեցին Ալիեւի կողմից: Շատ օգտակար կլինի իմանալ, թե իրականում ի՞նչն է հետաքրքրում այդ մարդկանց Ադրբեջանում։ Դեռեւս 2019ի հուլիսին Բաքվի բազմամշակութայնության միջազգային կենտրոնին տված հարցազրույցում Էդվարդ Ռոուն անդրադարձել էր այն թեմաներին, որոնք տարիների ընթացքում միայն արդիական են դարձել multikulturalizm.gov.az: «Քսան տարի առաջ ես ապրում էի Բաքվում ընտանիքիս հետ, աշխատում էի որպես իրավաբան էներգետիկ ոլորտում... ես զարմացած եմ այն առաջընթացից, որը SOCAR-ը գրանցել է էներգետիկ ոլորտում: Ադրբեջանը հիանալի աշխատանք է կատարել, երկրին հաջողվել է իրականցնել իր նախագծերը՝ հաշվի առնելով տարբեր շահեր, այդ թվում՝ միջազգային։ Վստահ եմ՝ Ադրբեջանը կշարունակի զարգացնել իր ռեսուրսները ինչպես սեփական շահերի համար, այնպես էլ արժանին մատւոցելով իր հարեւանների եւ ռազմավարական գործընկերների շահերին»:
Այսինքն, հասկանում ոք՝ ազգամիջյան եւ միջկրոնական հարաբերությունները միայն ծածկոց են մորմոնների եւ Սթիրլինգի հիմնադրամի համար, որոնց համար Ադրբեջանը հետաքրքիր է որպես նավթի եւ գազի պաշարներ ունեցող երկիր։ Զարմանալի չէ՝ այդ նույն շրջանկները օգնություն են ցուցաբերել Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում։ Այսպես, անցյալ տարվա մայիսի 25-ին Յուտայի մորմոնների ղեկավար Դեւիդ Բեդնարը Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ գովաբանում էր Ադրբեջանին բազմամշակութայնության եւ հանդուրժողականության համար։ Իսկ Ղարաբաղում ռազմական գործողությունից մի փոքր առաջ՝ 2023ի սեպտեմբերի 1-ին, Էդվարդ Ռոուն Փաշազադեի հետ շփման ընթացքում հիացել է Ադրբեջանում բազմամշակութայնությամբ։ Սակայն ԱՄՆ-ում կա առնվազն եւս մեկ ազդեցիկ խաղացող, որը համագործակցում է Ադրբեջանի հետ եւ չի ցանկանում, որ Քամալ Հարիսը հաղթի: Դա Իլոն Մասկն է, ով հուլիսի 16-ին հայտարարեց X սոցիալական ցանցի եւ SpaceX ընկերության կենտրոնկայանը դեմոկրատների կողմից վերահսկվող Կալիֆոռնիայից Հանրապետական Տեխաս տեղափոխելու մասին: Արդեն այն, որ նա երկու ընկերությունների կենտրոնակայանները տեղափոխում է հանրապետականների կողմից վերահսկվող Տեխաս, շատ բանի մասին է խոսում (Chevron նավթային ընկերությունը, որը մինչեւ 2020ը աշխատել է Ադրբեջանում, նույնպես օգոստոսի 2-ին հայտարարել է կենտրոնակայանը Կալիֆոռնիայից Տեխաս տեղափոխելու մասին)։
Իսկ եթե հաշվի առնենք, որ վերջին տարիներին Մասկը եւ նրա ընկերությունները ակտիվացրել են իրենց գործունեությունն Ադրբեջանում, ապա Թրամփի վերադարձը Սպիտակ տուն տեսնելու Ալիեւի ցանկությունն այնքան էլ արկածախնդիր չի դառնում (ամերիկացի միլիարդատերը Թրմփին համարում է ավելի փոքր չարիք)։ Այսպես, 2023ի մայիսի 9-ին Բաքվում «Ազերկոսմոսի» վարչության նախագահ Սամեդդին Ասադովը եւ SpaceX-ի նախագահ եւ գլխավոր օպերցիոն տնօրեն Գվին Շոթվելը համագործակցույաթն մասին համաձայնագիր են ստորագրել։ Միեւնույն ժամանակ կողմերը պայմանավորվել են Ադրբեջանում Starlink լայնաշերտ արբանյակային ինտերնետի ծառայությունների մատուցման մասին։ Իսկ ավելի վաղ՝ 2022ի նոյեմբերի 1-ին, Բաքվում գրանցվել էր Starlink Azerbaijan ՍՊԸ-ն։ Հարկ է նաեւ նշել՝ 2023ի հոկտեմբերի 5-ին Մասակը միջազգային տիեզերակայանն ուղիղ եթերում ելույթ է ունեցել Բաքվում անցկացվող 74-րդ միջազգային տիեզերագնացության կոնգրեսում։ Մինչ այդ՝ նույն թվականի օգոստոսի 11-ին, նա Օսթինում գտնվող Giga Texas գործարանում ընդունել էր Ադրբեջանի թվային զարգցման եւ տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիեւին։ Պաշտոնական Բաքուն ինքն էլ շարունակում է իր գործոնեությունը ամերիկյան ուղղությամբ՝ փորձելով ամեն դեպքում շահեկան լինել։ Եվ խնդիրը միայն Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի ԱՄՆ պաշտոնատար անձանց հետ մի շարք հանդիպումների մեջ չէ, ինչի մասին հայտնի է դարձել օգոստոսի 1-ին: Օգոստոսի 2-ին Report լրատվական գործակալությանը տված հարցզրույցում Ադրբեջանի սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Ֆուադ Մուրադովը հետաքրքիր տեղեկություններ է հայտնել․ «ԱՄՆ-ում մենք սկսել ենք աշխատել հիմնականում համալսարաններում։ Որովհետեւ այնտեղ բոլոր գործընթացները սկսվում են կրթությունից, դրա համար էլ մեր երիտսարդները խոշոր համալսարաններում ստեղծեցին երիտասարդական միավորումներ։ Նշեմ նաեւ՝ այս ամսվա կեսին մենք մեկնելու ենք ԱՄՆ, որտեղ բացելու ենք Ադրբեջանի տունը»։
ԱՄՆ-ում ադրբեջանական սփյուռքի հզորացումը հարկ է դիտարկել ոչ միայն որպես Բաքվի եւ Վաշինգտոնի միջեւ կապերի ամրապնդման վկայություն, այլեւ որպես նշան՝ Ադրբեջանն իր սփյուռքի միջոցով կփորձի ամեն ինչ անել, որպեսզի նոյեմբերի 5-ի ընտրությունների արդյունքում Թրամփը վերադառնա Սպիտակ տուն:
Աղբյուրը՝ EADaily
Թարգմանեց Գայանե Մանուկյանը