կարևոր
7681 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-17 14:40
Հասարակություն

Ղարաբաղից չենք կարող հրաժարվել. վարչապետ Ալ. Խատիսյանի զեկույցը ՀՀ խորհրդարանին

Ղարաբաղից չենք կարող հրաժարվել. վարչապետ Ալ.  Խատիսյանի զեկույցը ՀՀ խորհրդարանին

Իրանի Իսլամական Հանրապետության Խորհրդարանի նախկին պատգամավոր (2012-2020թթ.), տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, պատմական գիտությունների թեկնածու, ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»-ի նախկին խմբագիր Կարեն Խանլարյանը գրում է․
 

«Աներկբայօրէն երկուսն էլ անհրաժեշտ են ՔՊ-ական իշխանախմբին

Իլհամ Ալիեւը նոր հրովարտակ է իջեցրել ՀՀ իշխանութիւններին՝ «խաղաղութեան» պայմանագիրը ստորագրման համար երկու նախապայման նկատի առնելու ուղղութեամբ․ առաջինը՝ Սահմանադրութիւնց ՀՀ Անկախութեան հռչակագրի դուրս բերումը, եւ երկրորդը՝ ԵՀԱԿ Մինսկի խմբի միատեղ լուծարումը։

Ե՛ւ օրէնսդրական, ե՛ւ միջազգային իրաւունքի տեսակետից այս երկու նախապայմանների իրականացման դէպքում չափազանց բարդանալու են Արցախի հիմնահարցի հայանպաստ լուծումը՝ Արցախի ինքնորոշման եւ արցախահայութեան անվտանգ վերադարձի իրաւունքի հարցը։

Այսօրեայ զարգացումները զարմանալիօրէն նման են 1919-1921թթ․ իրադարձութիւններին։ Այսպէս, ՀՀ Վարչապետ եւ արտգործ նախարար Ալեքսանդր Խատիսեանը 1919թ․ սեպտեմբերի 4-ին ՀՀ Խորհրդարանին իր տուած ընդարձակ զեկոյցման աւարտին ասել է․

«Վերջերս Շուշիում տեղի ունեցաւ Ղարաբաղի հայերի համագումարը, որը ադրբէջանեան թնդանօթների եւ անխուսափելի կոտորածի սպառնալիքի տակ, ստիպուած եղաւ ընդունել ժամանակաւորապէս Ադրբէջանի իշխանութիւնը Ղարաբաղի վրայ։ Այսպէս ուրեմն՝ մեր կառավարութիւնը իրեն կանգնած զգաց արդէն կատարուած փաստի առջեւ, որը, սակայն, չի կարող փոխել բոլորովին մեր սկզբունքային հայեցակէտը Ղարաբաղի հարցի վերաբերեալ: Կառավարութիւնը յայտարտրում է՝ չկայ վճռականապէս եւ ոչ մի հիմք փոխելու իր տեսակէտը Ղարաբաղի հարցի վերաբերեալ։ Կառավարութիւնը այս հարցում շարունակում է պաշապանել այն տեսակէտը, ինչ որ ունեցել է մինչեւ այժմ․․․ Ղարաբաղից չենք կարող հրաժարուել»։

(«Նոր Աշխատաւոր» բանուորական եւ գիւղացիական օրաթերթ, ՀՅԴ Վրաստանի կենտրոնական եւ Թիֆլիսի տեղական կոմիտէների օրգան, 1919 սեպտ․ 7, էջ 3)

Իրադարձութիւնները զարմանալիօրէն նման են միմիանց, բայց եւ տրամագծօրէն հակոտնեայ են ՀՀ իշխանութիւնների մօտեցումները․․․ երեկ՝ ազգային, այսօր՝ ապազգային, չասելու համար՝ հակազգային։

Ազգային գաղափա՞ր, պետական շահերի գիտացութի՞ւնն է անհրաժեշտ ՀՀ ներկայիս իշխանութիւններին, թէ՞ քաղաքական կամք։ Աներկբայօրէն երկուսն էլ՝ դէմ դնելու ալիեւեան հրովարտակին, որպէս պատմական հնարաւորութիւն՝ ՔՊ-ական իշխանախմբին ապազգային խարանը ճակատից մասամբ մաքրելու համար․․․»։