Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակը» գրում է․
Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանն ու խմբակը հայտարարում էին, թե ծառայողական մեքենաների քանակը կրճատելու են, «պադավատապետությանը» վերջ են դնելու, հեծանիվով գործի գնալու լոբբինգ էին անում։
Սակայն շատուշատ խոստումների պես դա էլ գրվեց սառույցին, ճիշտ հակառակը՝ Հայաստանում ծառայողական մեքենաների քանակն ու գները աճում են լույսի արագությամբ։
Շաբաթներ առաջ կառավարության աշխատակազմը թանկարժեք ամենագնացներ ձեռք բերելու որոշում ընդունեց, ապա նաեւ՝ Երեւանի քաղաքապետարանը։
Վատ օրինակը վարակիչ է լինում՝ հիմա էլ որոշել են նրանցից հետ չմնալ տեղական իշխանիկները։
Օրեր առաջ Սպիտակի ՔՊ-ական համայնաքապետ Քաջայր Նիկողոսյանի համար են տեղական բյուջեից 46 հազար դոլարանոց ամենագնաց գնել՝ այս տարվա արտադրության։
Տնտեսական ու քաղաքական ծանր վիճակում գտնվող, անվտանգային բազում խնդիրներ ունեցող պետության կառավարիչներին, փաստորեն միայն սեփական բարեկեցությունն է հուզում։
Քաջայր Նիկողոսյանը մեզ հետ զրույցում հրաժարվեց խոսել գնման նպատակահարմարության եւ անհրաժեշտության մասին՝ պատճառաբանելով․ «Թաղման եմ մասնակցում, համ էլ արձակուրդում եմ, հետո»,- ասաց ու անջատեց հեռախոսը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 14․ 08․ 24 թ համարում։