|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Վերջին շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է անդրադառնում ծառայողական ավտոմեքենաներին և բոլոր պաշտոնատար անձանց արգելել է ծառայողական ավտոմեքենաներից օգտվել անձնական ուղևորությունների ժամանակ, իսկ տնից աշխատանքի և հակառակը մեկնել միայն անձնական ավտոմեքենաներով, սակայն Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հավանաբար իրեն արտոնյալ է համարում և շարունակում է ամեն աշխատանքային օր Երևանից Գավառ աշխատանքի գնալ իր ծառայողական ավտոմեքենայով։
Ընդ որում, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը բնակվում են Երևան քաղաքում, սակայն վերջերս լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան հայտնել էր սխալ տեղեկություններ, թե իբր բնակվում է Մարտունիում։ Թե ինչն է պատճառը, որ մարզպետը խաբում է հանրությանը և իր բնակության վայրը ներկայացնում Մարտունին, դա միայն նրան է հայտնի, սակայն մենք տեղեկություններ ստացանք նաև, որ Գեղարքունիքի մարզպետարանում ծառայողական ավտոմեքենաները շարունակում են անձնական նպատակներով օգտագործել նաև մյուս պաշտոնյաները։
Միգուցե Գեղարքունիքի մարզպետն իրոք արտոնյալ է և վարչապետի հանձնարարականները չկատարելու կանաչ լույս ունի՞։
Աղբյուրը՝ Irakanum.am