կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-15 17:21
Տարածաշրջան

Թուրք ընկերոջ կողմից հայ կնոջ սպանության մասին սահմռկեցուցիչ մանրամասներ են հայտնի դարձել

Թուրք ընկերոջ կողմից հայ կնոջ սպանության մասին սահմռկեցուցիչ մանրամասներ են հայտնի դարձել

Տեղեկացրել էինք, որ երեկ Պոլսում հայտնաբերվել էր 34 օր առաջ անհետացած` Գերմանիայի քաղաքացի, ազգությամբ հայ Ռիտա Դարի Վինքլերի դին: Թուրք ընկերոջը տեսնելու համար Անթալիայից Պոլիս եկած 39-ամյա վարսահարդար Վինքլերի դին հայտնաբերվել էր ընկերոջ՝ Ալի Քեմալ Ս.-ի բարեկամի աշխատավայրում՝ բետոնի մեջ թաղված:

Սահմռկեցուցիչ մանրամասներ են հայտնի դարձել կնոջ սպանության մասին: Համաձայն Haberedevam-ի՝  բետոնի մեջ թաղելուց առաջ ընկերը սղոցով կտրել է Ռիտայի սրունքները, ապա, թիկունքից կրակելով, սպանել նրան և, մարմինը թաքցնելով տակառում, այն թաղել բետոնի մեջ:

Ոստիկանությունն այժմ որոնողական աշխատանքներ է իրականացնում՝ հանցագործությունն իրականացնելու համար օգտագործված սղոցը, ինչպես նաև մարդասպանին գտնելու համար: Վերջին տեղեկությունների համաձայն՝ սպանությունից հետո նա Գերմանիա է փախել:

Ենթադրվում է նաև, որ հանցագործը սպանությունն ապացուցող իրերը նետել է ծովը, ծովում նույնպես որոնողական աշխատանքներ են իրականացվում:

Նշենք, որ մարդասպանի՝ սպանության մեջ մեղադրվող եղբայրը երեկ ձերբակալվել է: Սպանության պատճառը դեռևս չեն հայտարարում: