Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովում քննարկվում է «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ. իրականացված` հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» նախագիծը:
Հիմնական զեկուցող, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ նախագծի համար առաջնորդվել են «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին», «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաներով, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր այլ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով և դրույթներով:
Շարմազանովը նշեց, որ, արձանագրելով հայ, հույն և ասորի ժողովուրդների՝ դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները, այս նախագծով հայտարարում են, որ դատապարտում են Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ. իրականացված` հույների և ասորիների ցեղասպանությունը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց հիմնական զեկուցողին. «Պարո'ն Շարմազանով, անկեղծ չեք, որ ասում եք, թե նախագծի վրա աշխատում եք չորս տարի: Ինչո՞ւ անկեղծ չեք, որ երբ «Ժառանգություն» ներկայացրել էր նման նախագիծ, Դուք ընդհանրապես դեմ էիք ու մի քանի անգամ դեմ եք քվեարկել: Լավ է, որ ստանձնեցիք նախաձեռնությունը, բայց պետք է անկեղծ լինեք ու ասեք, որ Ձեր մեջ խիղճը բարձրացավ: Ուզում եմ հարցնել Ձեզ` որպես պատմաբանի, խիղճը ե՞րբ նորից կարթնանա ձեր մեջ, որ եզդիների ցեղասպանության մասին ևս բարձրաձայնեք: Ինչո՞ւ չեք ուզում ներառել այս նախագծի մեջ եզդիների ցեղասպանությունը ևս»:
Շարմազանովը արձագանքեց. «Պառլամենտը սրտաճմլիկ հայտարարությունների տեղը չէ: Մարդիկ կա'մ խիղճ ունենում են, կա'մ` ոչ, դա խիստ անձնական է: Պետք չէ այս կարևոր հարցը կուսակցականացնել, և բոլոր վեց խմբակցությունները համատեղ են աշխատել այդ նախագծի վրա, ես նրանց բոլորին շնորհակալություն հայտնեցի: Եզդիների հետ կապված՝ Դուք իմ փոխարեն մի' ասեք՝ փաստեր կան, թե չկան: Ես` որպես պատմաբան, որևէ փաստի չեմ տիրապետում և չեմ ճանաչում Հայաստանում որևէ պատմաբանի, որը տիրապետում է նման փաստերի: Բայց մենք պատրաստ ենք եզդի համայնքի ներկայացուցիչների հետ նստել ու քննարկել, սա այն հարցը չէ, որ զգացմունքային դաշտ տանենք: Եթե Դաշնակցության մեր գործընկերները, որ տարիներ շարունակ աշխատել են այս նախագծի վրա, բայց այսօր չեն բարձրաձայնում դրա մասին, ուրեմն Ձեզ էլ կխնդրեի չկուսակցականացնել այս հարցը»: